Այսօր պատրաստել ենք ձեզ համար նուրբ յուղալի սոուսով հյութալի հավի կտորներով և սնկով նուրբ ժուլիենի բաղադրատոմս: Ժուլիենը հավով և սնկով պատրաստելը հեշտ է:
Ֆրանսիացիներն այս խորտիկն անվանում են բոլորովին այլ կերպ, այն է `«կոկոտ»:
Մարդիկ, ովքեր լավ տիրապետում են ֆրանսիական ավանդական խոհանոցին, տեղյակ են ժուլիեն ուտեստի շուրջ առաջացած խառնաշփոթի մասին: Բանն այն է, որ Ֆրանսիայում ժուլիենը ապուրների և աղցանների համար մթերքների կտրման տեսակ է:
Ժուլիենը հավով և սնկով. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի կրծքամիս 200 գ
_Շամպինիոն 150 գ
_Սոխ 1 հատ
_Սուլուգունի պանիր 250 գ
_Սերուցք 0,5 բաժակ
_Ցորենի ալյուր 1 ճաշի գդալ
_Արևածաղկի ձեթ 2 ճաշի գդալ
_Սև պղպեղ (աղացած) 0,5 թեյի գդալ
_Պապրիկա 1 պտղունց
_Աղ 1 թեյի գդալ



Ժուլիենը հավով և սնկով. Պատրաստման եղանակը
_Հավի կրծքամիսը եփել 15-20 րոպե աղած ջրի մեջ, ապա սառեցնել և մանր կտրատել: Քերել սուլուգունին խոշոր քերիչի վրա (կարելի է փոխարինել մոցարելլայով):
_Լվանալ սունկը, չորացնել և կտրել շերտերով, իսկ սոխը` կես օղակներով:
_Նախապես տաքացրած տապակի մեջ բուսական յուղով նախ տապակել սոխը մինչև թափանցիկ դառնա, ապա ավելացնել սունկն ու հավը, տապակել ևս 5-7 րոպե:
_Այս փուլում ժուլիենին պետք է ավելացնել աղ և սև պղպեղ:
_Ալյուրը տաքացնել չոր տապակի մեջ՝ մինչև ոսկե դարչնագույն: Դրանից հետո կարագի մի կտոր դնել տարայի մեջ և հալեցնել, երբեմն խառնելով:
_Կաթսայի մեջ լցնել սենյակային ջերմաստիճանի սերուցք` խառնուրդը հարելով, մինչև սոուսը մի փոքր թանձրանա: Եթե սոուսը չափազանց խիտ է՝ լցրեք մի փոքր կաթ:
_Սնկով խառնուրդը լցնել հարմար ամանների մեջ և վրան լցնել սոուս:
_Ժուլիենի վրա ցանել պանիր և պապրիկա, դնել 170 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 15 րոպե, մինչև պանրի կեղևը ոսկեգույն դառնա:


Սա այնպիսի ուտեստ է, որը յուրաքանչյուր տնային տնտեսուհի պետք է սովորի եփել: Յուրահատուկ համի համար կարելի է ավելացնել չոր ռեհան, խնկունի և սուսամբարի խառնուրդ կամ կարրիի փոշի:
Ժուլիենը հավով և սնկով պատրաստ է:
Բարի ախորժակ








