Խոզի բուդ. Տոնական սեղանի համար շքեղ ուտեստ

Խոզի բուդ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Խոզի բուդը մատչելի մթերք է, սակայն քչերն են այն օգտագործում ճաշ պատրաստելու համար։

Առաջարկում եմ օգտագործել իմ բաղադրատոմսը, որի օգնությամբ դուք կպատրաստեք փափուկ ու հյութալի, նուրբ, տոնական ուտեստ։

Խոզի բուդ

Խոզի բուդ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Բուդ 1 հատ՝ մոտ 2 կգ

_Աղ 3 թեյի գդալ

_Բուսական յուղ 30 մլ

_Քացախ 20 գր

_Պղպեղ 2 թեյի գդալ

_Մեղր 2 ճաշի գդալ

_Մանանեխ 1 ճաշի գդալ

_Սոյայի սոուս 2-3 ճաշի գդալ

Խոզի բուդ

Խոզի բուդ. Պատրաստման եղանակը

_Մոտ 2 կգ կշռով, լավ մսոտ բուդը մաքրել և լվանալ։

_Աղը խառնել բուսայուղի, քացախի և պղպեղի հետ։

_Մսի վրա կտրվածքներ անել, հատկապես ներսից, որպեսզի բոլոր մանրաթելերը լավ մարինացվելու հնարավորություն լինի։

_Աղ-պղպեղային խառնուրդը բոլոր կողմերից լավ քսել։

_Ծածկել փայլաթիթեղով, պետք է ընտրել հաստ փայլաթիթեղ, շատ որակյալ կամ փաթաթել մի քանի շերտով։

_Փայլաթիթեղից առաջ, որպեսզի հետո միսը չկպչի՝ այն փաթաթել յուղաթղթով։

_Թողնել մի քանի ժամ կամ ամբողջ գիշեր սառնարանում, մարինացվելու համար։

_Կարելի է անմիջապես թխել, այդպես մարինացված միսը շատ ավելի հյութալի և փափուկ լինի:

_Տապակել ջեռոցում 175 աստիճան ջերմաստիճանով՝ 4 ժամ։

_Սոուսի համար խառնել մեղրը, մանանեխը և սոյայի սոուսը։

_Փայլաթիթեղը հանել և առատորեն քսել սոուսը, չծածկել և եփել ջեռոցում ևս 20 — 40 րոպե, որպեսզի կեղևը դառնա գեղեցիկ, փայլուն և ախորժելի։

Խոզի բուդ

Շատ բուրավետ, փափուկ, խրթխրթան կեղևով բուդը հիանալի տոնական ուտեստ է: Պահպանեք այս բաղադրատոմսն ամանորյա սեղանի համար բուդ պատրաստելու համար:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խոզի միսը ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք