Այսօր Ճավիկ տոլմա ենք փաթաթելու, մեր ազգային խոհանոցի հերթական զարդը։ Մեծ հպարտություն և ոգևորություն եմ զգում ամեն անգամ հին հայկական ուտեստ պատրաստելիս, պարզապես նախապես եմ ցանկանում զգուշացնել, որ ներկայացնում եմ պատրաստման իմ տարբերակը, որը կարող է էապես տարբերվել ձեր իմացածից կամ մեր տատիկների պատրաստածից։
Содержание
Ճավիկ Տոլմա Բաղադրիչներ
- Կանաչ բազուկի տերևներ
- Հավի կրծքամիս — 2 կտոր
- Սոխ — 1 հատ
- Սխտոր — 2 ատամ
- Բլղուր — 200 գր․
- Ձու — 1 հատ
- Համեմ 1 կապ
- Համեմունքներ՝ սարի Ծիթրոն, Սումախ, հավի կրծքամսի համեմունք, սև փոշի պղպեղ
Ճավիկ Տոլմա Պատրաստումը
- Նախ պատրաստենք ճավիկ տոլմա յի մեր խճողակը․ այսօր ես վերցրել եմ հավի կրծքամիս, որն իհարկե կարող էր լինել տավարի փափկամիս, ինչպես մյուս տոլմաներում, բայց այսպես շատ թեթև տոլմա է ստացվում և բազուկի հետ շատ է սազում
- Սոխ և սխտորը առատ եմ վերցրել այսօր, թե առողջարար է և թե համ ու հոտը կապահովի
- Հարիչին օգնելու համար մանրացնենք
- Կանաչիներից կարելի էր իհարկե խառը կանաչի վերցնել, բայց ես միայն համեմ եմ վերցրել
- Կեսը կուղարկենք հարիչի տարայի մեջ, մնացած կեսը կտրատելով կմանրացնենք և այդպես կավելացնենք խճողակին
- Մինչ հարիչը իր գործը կանի մենք էլ կանաչին կկտրատենք
- Ահա հարեցինք զանգվածը, տատիկս պարտադիր թրջած բլղուր էր ավելացնում խճողակին, բայց ձեր թույտվությամբ ես չեմ ավելացնի բլղուր այսօր, հակառակ դեպքում փոքրիկներս չեն ուտի
- 1 հավկիթ կոտրենք մեջը
- Ավելացնենք մեր կտրատած համեմի մի մասը
- Սարի ծիթրոնը մեր անուշաբույր ավանդական, խենթանում եմ մեր ասյ հաեմունքի համար, ոչ մի օրեգանո կամ այլ անուշաբույր համեմունք չի հասնի մեր ծիթրոնին
- Անգամ չոր վիճակում խենթացնող բույր է արձակում, սա պարտադիր է այս տոլմայի խճողակում
- Աղ ենք լցնում
- Եվ այս խճողակի ամենակարևոր համեմունքներից մեկն էլ Սումախն է թթվաշություն հաղորդելու համար
- Հավի մսի համեմունքը լրացուցիչ համի համար, յուրաքանչյուրից կես թեյի գդալը բավական է
- Սև պղպեղն էլ կծվության համար ավլեացնենք, խառնենք դնենք կողքի
- Փորձեք հնարավորինս լայն տերևներով բազուկի ճավեր գնել, որ հարմար լինի փաթաթել
- Կաթսայի տակ կարագ ենք դնում, կարելի է և խճողակի մեջ կարագը դնել
- Սկսում ենք արդեն փաթաթել մեր ճավիկ տոլման
- Եթե լայն են տերևները ապա կարելի է եզրերից վրա բերել մի փոքր և փաթաթել, եթե նեղ են առանց կողքերից փակելու կարելի է փաթաթել, միևնույն է կողքերից դուրս չի գա, մի փոքր եռ գալուց հետո պնդանում կծկվում և ապահով կլորանում են տոլմաները
- Կարող եք կրկնապատկել չափաբաժինները, եթե հյուրեր ունեք կամ բազմանդամ ընտանիք եք, վերջում սիրում եմ տոլմայի խճողակից կոլոլակներ դնել տոլմայի վրա, հատկապես որ լայն տերևներս էլ սպառվեցին
- Այս բույրը պարզապես դարերից հայկական խոհանոցից եկող խենթացնող բույր է, որը հավաքում է բոլորին ճաշի
- Անչափ նուրբ համեղ տոլմա ստացվեց, փորձեք․ կանաչ բազուկը դեռ բոլորովին մատղաշ է, ճավիկ տոլմա փաթաթելու ճիշտ ժամանակն է։
Ճավիկ Տոլմա․ Տոլմա մեր Ազգային Խոհանոցից Տեսանյութ
Դե ինչ, բարի ախորժակ։