Այսօր արագ կպատրաստենք մեր ավանդական ու շատ սիրելի բրնձով ոսպով փլավ ը, այսքան համեղ հաստատ դեռ չեք կերել այս ուտեստը։ Հետևեք պատրաստման ընթացքին, նաև հետևեք ալիքին բաժանորդագրվելով և իմ համեղ բաղադրատոմսերը բաց չթողնելով, ակտիվիստները լայքելով ու քոմենթ գրելով։
Ոսպով Բրնձով փլավ
_Բրինձ — 1 բաժակ
_Ոսպ — 1 բաժակ
_Սոխ — 1 գլուխ
_Սխտոր — 1 ատամ
_Գազար — 1 հատ
_Ձեթ և կարագ արդեն ըստ սովորության
Ոսպով Բրնձով փլավ
_Փլավը պատրաստելու առաջին քայլը բրնձի ու ոսպի խաշելն է
_Նախ ասեմ ինչ բրինձ պետք է վերցնել, որպեսզի միշտ լավ արդյունք ստանաք
_Մառանիկի գոլդ տեսակի շոգեհարված բրինձն եմ վերցնում միշտ, այն շոգեհարման միջոցով է վերամշակվում, առավելագույնս պահելով վիտամիններն ու օգտակար նյութերը, գույնը դրանից դեղնավուն է դառնում, եփելու ընթացքում կսպիտակի
_Մեկ բաժակ բրինձ եմ վերցնում, չափաբաժինը հստակ ցույց տալու համար
_Լվանանք պարտադիր
_Այս տեսակի բրինձը, երբեք խյուսի չի վերածվում, իրար չի կպնում եփվելուց հետո, մի խոսքով հիմա դուք կտեսնեք
_Մեկ բաժակ բրնձին վերցնում եմ 3 բաժակի չափով եռացրած ջուր 1/3 չափաբաժին
_Կես թեյի գդալ աղ լցնենք և դնենք կրակին թող եռա ջուրը
_Եռալուց հետո նոր միայն կլցնենք բրինձը մեկ անգամ խառնենք տարածենք այլևս չենք խառնելու
_Եփվելու է ուղիղ 15 րոպե միջին կրակի վրա
_Այդ ընթացքում ոսպը թրջենք
_Ոսպն էլ Մառանիկից եմ վերցնում՝ արդեն իմ տեղը մաքրած, հատընտիր խոշոր հատիկներով ոսպ է
_Մեկ բաժակ էլ ոսպ ենք եփելու մեկ բաժակ բրնձի համար
_Նախ ոսպը լավ լվանանք և ջրի մեջ թրջած թողնենք
_Ցանկալի է ոսպը ջրի մեջ թողնել 2 ժամից մինչև ողջ գիշեր այդ դեպքում չափազանց արագ կխաշվի
_Բայց եթե այդքան երկար թրջած թողնելու ժամանակ չունեք, ապա ինձ նման մի կեսժամով դրեք կողքի
_Բրինձը խաշվեց, ջրքամել է պետք, լրացուցիչ սառը ջրով ցողելու և օգտակար նյութերը ջրին տալու կարիք չունենք, անգամ ձեթով ցողելու խնդիր չկա, ընդամենը ջրքամենք դնենք մի կողմ
_Ոսպը կարելի է արդեն խաշել, նույն տրամաբանությամբ 1/3 ջուր լցնենք եռման, առանց աղ անելու, հենց իր թրջած ջրով էլ դատարկենք, քանի-որ լավ լվացած էր, իսկ այս ջրի մեջ ամբողջ օգտակար նյութերն են, եթե երկար թողնենք իր մեջ կքաշեր բայց ոչինչ, եռալու ընթացքում մնացածը կքաշի
_20 րոպե ենք խաշելու
_Այդ ընթացքում մեկ գլուխ սոխ մանրացնենք
_Տատիկս հաճախ արագ եփելու համար սոխառած էլ չէր անում, կրկին համեղ է ստացվում
_Բայց դե այսօր ամենահամեղ տարբերակն եմ ներկայացնում, ուստի սոխառած կանենք
_Ավելին մեջը մեկ ատամ սխտոր էլ կկտրատենք
_Եվ գունավոր խաղ տալու և ինձնից էլ մի բան բաղադրատոմսին ավելացնելու համար ես միշտ մեկ գազար էլ եմ կտրատում
_Այդպես առավել հագեցած է համեր և գույներ ենք ստանում
_Տապակի մեջ լցնենք առատ բուսայուղ ավելացնենք
_Դնենք կրակին սոխեռած պատրաստելու
_Շատ չենք թողնում որ մգանա գույնը սոխի, գազարը փափկեց, սոխն էլ մի փոքր կարամելացավ վերջ ես արդեն լցնում եմ իր հերթին համեստորեն սպասող բրնձին, ապա արդեն լավ խաշված և ջրքամված ոսպին
_Որպեսզի հասկանաք ոսպը եփվել է թե ոչ պետք է պարզապես համտեսեք, եթե փափուկ է, ուրմեն կրակից վերցնելուց հետո անմիջապես ջրքամեք, որպեսզի չլխկի եռման ջրի մեջ մնալով
_Կարագ էլ էր տատիկս վերջում դնում պարտադիր, եթե անգամ յուղով էր սոխեռածը պատրաստել
_Ես էլ եմ կարագ դնում աչքաչափով, մոտ 70 գրամ
_Աղ անում մի փոքր
_Մի քանի րոպեով էլ դնում եմ կրակին կարագը հալվի համերը իրար տան և վերջ
_Մատուցում եմ
_Ի դեպ ոսպը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցային նյութեր, օսլա, ճարպ և ճարպայուղեր, վիտամիններ ու միկրոտարրեր։ Ի տարբերություն կենդանական սպիտակուցի, բուսական սպիտակուցը ավելի դյուրամարս է։
Մեր փլավն էլ արդեն մատուցված է
Դե ինչ, բարի ախորժակ։










