Ալադիներ որոնք միշտ լավ են ստացվում. Առավոտյան համեղ ու արագ նախաճաշի ամենահարմար տարբերակն է

Ալադիներ, որոնք միշտ լավ են ստացվում ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ալադիները չգիտեմ, թե ինչպես է ձեզ մոտ ստացվում, բայց ես հաճախ խնդիրներ էի ունենում բլիթներ պատրաստելու ժամանակ: Թվում է, թե դրանք փարթամ են տապակի մեջ, բայց հենց հանում եմ տապակից՝ դրանք անմիջապես փոս են ընկնում մեջտեղում:

Ես փորձեցի պատրաստել այս նոր բաղադրատոմսով, որը շատ դուր եկավ եւ ամենակարեւորը՝ բլիթները փոս չեն ընկնում: Խորհուրդ եմ տալիս, դուք նույնպես փորձեք:

Ալադիներ, որոնք միշտ լավ են ստացվում

Ալադիներ, որոնք միշտ լավ են ստացվում. Անհրաժեշտ բաղադրիչները

_1 բաժակ կեֆիր (մածուն, յոգուրտ)

_1 ձու

_վանիլային շաքար

_2 ճաշի գդալ բուսական յուղ

_2 ճաշի գդալ շաքար

_ալյուր 1 բաժակ

_աղ դանակի ծայրով

_սոդա 0,5 թեյի գդալ

_փխրեցուցիչ 1 թեյի գդալ

Ալադիներ, որոնք միշտ լավ են ստացվում

Ալադիներ, որոնք միշտ լավ են ստացվում. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Նախ խառնել կեֆիրը, շաքարը, ձուն, վանիլային շաքարը և բուսական յուղը:

_Առանձին խառնել չոր բաղադրիչները՝ ալյուր, շաքար, աղ, սոդա և փխրեցուցիչ:

_Լցնել հեղուկ զանգվածը չորի վրա և արագ խառնել: Կարիք չկա երկար ժամանակ հարել, մասնավորապես, կարելի է մի ​​փոքր, թեթևակի խառնել:

_Խմորը պետք է մնա գնդիկներով: Հիշեք, որ չափազանց շատ հարել չի կարելի:

_Խմորի ամանը ծածկել սրբիչով և թող մոտ 20 րոպե մնա, այդ ընթացքում դուք կհասցնեք զբաղվել ձեր մյուս կենցաղային գործերով:

_Նշված ժամանակից հետո մի խառնեք խմորը, ընդամենը վերցրեք գդալով և տապակեք բլիթները տապակի մեջ բուսական յուղ լցնելով:

Ալադիներ, որոնք միշտ լավ են ստացվում

Ալադիներ, որոնք միշտ լավ են ստացվում պատրաստ են:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Փքուն ալադիներ

Խնդրում ենք Գնահատեք