Ընդամենը 40 րոպեում կարող եք շքեղ և ախորժելի մակարոնեղեն պատրաստել։ Իտալական ոճով լոլիկով և պանրով մակարոնեղենը ձեր սիրելի ընթրիքի տարբերակներից մեկը կդառնա:
Այն պատրաստվում է բավական մատչելի ապրանքներից։ Թանկարժեք ծովամթերք չի պահանջվում: Երշիկեղենով և կոշտ պանրով այս ուտեստը պարզապես զարմանալի է:

Եթե դուք պանրի սիրահար եք, ապա այս բաղադրատոմսը պետք է անմիջապես պահպանել, քանի որ այս մթերքի մեծ քանակությունն ուտեստում անպայման կուրախացնի ձեզ: Ձգվող պանիրը վերջին տարրն է, որի շնորհիվ ջեռեփուկն ունի գրավիչ ոսկե կեղև։

Ախորժելի մակարոնեղեն. Բաղադրիչներ
_Սոխ 80 գ
_Սխտոր 10 գ
_Կարագ 20 գ
_Չերի լոլիկ 50 գ
_Կաթնային նրբերշիկ 200 գ
_Սերուցք 100 գ
_Շաքարավազ 1 թեյի գդալ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի
_Լոլիկի սոուս 100 գ
_Մակարոն 150 գ
_Կոշտ պանիր՝ ըստ ճաշակի


Ախորժելի մակարոնեղեն. Պատրաստման եղանակը
_Մաքրել սոխը, կտրել փոքր խորանարդներով:
_Ճզմել սխտորը, տաքացնել տապակը կարագով:
_Տապակել սոխն ու սխտորը մինչև ոսկեգույն դառնալը։
_Չերի լոլիկը մեջտեղից կիսել։
_Նրբերշիկի թաղանթը մաքրել, կտրեք դրանք փոքր կտորներով:
_Տապակած սոխ-սխտորին ավելացնել լոլիկն ու նրբերշիկը։
_Խառնել և տապակել ամեն ինչ 3 րոպե։
_Լցնել 33% յուղայնության սերուցքը։ Ավելացնել շաքարավազ, աղ և սև պղպեղ։ Բոլոր բաղադրիչները խառնում ենք։
_Ավելացնել լոլիկի սոուս: Եփել մարմանդ կրակի վրա ևս 3 րոպե, երբեմն խառնելով բահիկով։
_Մակարոնեղենը խաշել աղած ջրի մեջ մինչև փափկի: Ավելացնել դրանք սոուսի մեջ և լավ խառնել։
_Մաղադանոսը մանր կտրատել, լցնել այն մնացած բաղադրիչների մեջ և կրակի վրա պահել ևս 2 րոպե։
_Այնուհետև լցնել ամեն ինչ ջեռոցի կաղապարի մեջ: Խոշոր քերիչով քերած կոշտ պանիրը ցանել և 8 րոպեով դնել 220 աստիճանով տաքացրած ջեռոցում։

Լոլիկով և համեղ սոուսով անուշահոտ մակարոնեղենը հիանալի ընտրություն կլինի ռոմանտիկ ընթրիքի համար։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Համեղ և արագ ընթրիք







