Աղացած մսով լցոնած դդմիկ. Գեղեցիկ ընթրիք մսի և բանջարեղենի համադրությամբ:
Դդմիկը կարելի է կտրատել և երկայնքով, և լայնքով, երկու դեպքում էլ դրանք հրաշալի են ստացվում:
Եթե ցանկանում եք ուրախացնել ձեր ընտանիքին տոնական ընթրիքով, ուրեմն սկսեք պատրաստել աղացած մսով լցոնած դդմիկ: Հյութալի մսով միջուկ, որը համադրվում է նուրբ դդմիկի և համեղ սոխի սոուսի հետ: Այս ուտեստը կուրախացնի ձեզ ոչ միայն համով, այլև արտաքին տեսքով: Եվ իհարկե շատ կարևոր է , որ ուտեստը պատրաստվում է կես ժամից էլ քիչ ժամանակում:

Աղացած մսով լցոնած դդմիկ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Դդմիկ 6 հատ
_Աղացած տավարի միս 600 գ
_Պարմեզան 120 գ
_Մաղադանոս 1 ճաշի գդալ
_Տոստ հաց 25 գ
_Աղ 0.5 թեյի գդալ
_Սև պղպեղ (աղացած) 0.25 թեյի գդալ
_Մշկընկույզ 0.25 թեյի գդալ
_Ձու 1 հատ
_Կարագ 150 գ
_Սոխ 1 հատ
_Ցորենի ալյուր 3 ճաշի գդալ
_Կաթ 480 մլ
_Չորահացի փշուրներ 60 գ

Աղացած մսով լցոնած դդմիկ. Պատրաստման եղանակը
_Լվանալ երկար դդմիկները և չորացնել: Կտրել դրանք մոտ 4-5 մասի, դա կախված է բանջարեղենի չափից: Օգտագործեք թխվածքաբլիթի խմոր կտրող գործիքներ՝ յուրաքանչյուր մասի միջուկը հանելու համար:
_Կտրատել դդմիկի պտղամիսը խորանարդիկներով, խառնել աղացած մսի հետ: Այս խառնուրդին ավելացնել քերած պարմեզան պանրի կեսը, կտրատած մաղադանոսը, տոստի հացի պատառները և ձու:
_Զանգվածին ավելացնել աղ, պղպեղ և մշկընկույզ: Ձեռքով հունցել միջուկը, մինչեւ որ հարթ զանգված դառնա: Դրանով լցոնել դդմիկի յուրաքանչյուր օղակ: Պատրաստուկները շարել ջեռոցի տապակի մեջ:
_Այժմ պատրաստենք սոխի սոուս: Կաթսայի մեջ հալեցնել կարագը: Դրա մեջ տապակել սոխը, որը նախապես պետք է կտրատել փոքր խորանարդներով: Մեկ րոպե անց սոխին ավելացնել ալյուրն ու կաթը՝ անընդհատ խառնելով բաղադրիչները:
_Սոուսը եռացնել և համեմել աղով և պղպեղով՝ ըստ ճաշակի: Հարել բլենդերով մինչև խյուսի աստիճան:
_Այս սոխով սոուսը լցնել դդմիկի վրա և ցանել մնացած պարմեզանն ու չորահացի փշրանքները:
_Պատրաստել ուտեստը 35 րոպե մինչև 180 ° C տաքացրած ջեռոցում:
Պատրաստի վիճակում դդմիկը դառնում է համեղ, ոսկեգույն, փափուկ: Իսկ լցոնը մնում է հյութեղ և քնքուշ:

Խորհուրդ ենք տալիս ուտեստը մատուցել նույն ձևամանով, որի մեջ թխել եք: Սեղանի շուրջ ընտանեկան հաճելի մթնոլորտը երաշխավորված է:
Աղացած մսով լցոնած դդմիկը պատրաստ է:
Բարի ախորժակ:







