Շատ պարզ և համեղ նախուտեստ մատուցելու համար պատրաստեք լավաշով և աղացած մսով խորտիկ։
Այս հեշտ պատրաստվող նախուտեստը կարող է լինել լիարժեք նախաճաշ կամ ընթրիք:

Աղացած մսով խորտիկ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Լավաշ 2 հատ
_Աղացած միս 300 գր
_Սոխ 1 հատ
_Ձու 2 հատ
_Աղ և համեմունքներ՝ ըստ ճաշակի
_Կանաչիներ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը
_Վերցնել ցանկացած աղացած միս ըստ ճաշակի, համեմել մանրացված սոխով, աղով և պղպեղով, ավելացնել այլ համեմունքներ և կտրատած կանաչիներ:
_Աղացած միսը դնել լավաշի վրա և բարակ շերտով քսել ամբողջ մակերեսին։
_Ծածկել երկրորդ լավաշով, սեղմել և կտրել մասերով:
_Տապակի մեջ տաքացնել բուսայուղը։
_Ձվերը հարել աղով և այդ զանգվածի մեջ թաթախել լավաշով կտորները։
_Տաք բուսայուղով տապակել երկու կողմից և դնել մատուցման ափսեի վրա։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Լավաշով ռուլետ







