Աղացած մսով կարկանդակ. Շատ հեշտ է պատրաստվում և համն անկրկնելի է

Աղացած մսով կարկանդակ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ուզում ենք ձեզ ներկայացնել աղացած մսով կարկանդակի ամենահեշտ և արագ բաղադրատոմսերից մեկը: Ստացվում է շատ ավելի համեղ, քան պատկերացնում եք, պատրաստման համար չկա ոչ մի դժվարություն:

Աղացած մսով կարկանդակ

Աղացած մսով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կեֆիր 400 գր

_Աղացած միս 400 գր

_Ալյուր 300 գր

_Սոխ 1 հատ

_Ձու 3 հատ

_Աղ 1 թեյի գդալ

_Շաքարավազ 1 թեյի գդալ

_Պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Սոդա 0.5 թեյի գդալ

_Բուսական յուղ 3 ճաշի գդալ

_Լոլիկ 1 հատ

Աղացած մսով կարկանդակ

Աղացած մսով կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Սոխը մանր կտրատել և տապակել մինչև թափանցիկ լինի և ավելացնել աղացած միսը:

_Աղ և պղպեղ, ավելացնել ձեր սիրած համեմունքներն ու անուշաբույր կանաչիները, տապակել մինչև փափկի, թողնել սառչի:

_Կեֆիրի մեջ լցնել շաքարը և աղը, ավելացնել, ձուն, սոդան և խառնել:

Խորհուրդ. Ցանկալի է, որ բոլոր մթերքները լինեն սենյակային ջերմաստիճանի, այդ դեպքում խմորը հավասարաչափ օդափոխվի:

_Լցնել մաղած ալյուրը և խառելով ստանալ թանձր խմոր:

_Ծածկել ձևամանը յուղաթղթով, լցնել խմորի մի մասը և վրան դնել լոլիկի և կանաչիների կտորներ:

_Լոլիկը կարտադրի հյութ, որը կհագեցնի միջուկը և թույլ չի տա, որ այն դառնա չոր և կոշտ:

_Լրացնել մնացած խմորով և թխել 180 աստիճանով տաքացված ջեռոցը՝ մոտ 20-30 րոպե:

Աղացած մսով կարկանդակ

Կարկանդակը կարող եք մատուցել տաք կամ սառը վիճակում, ուտեստը շատ համեղ է:

Եթե ​​կարկանդակից կտորներ մնան, հաջորդ օրը կարող են տաքացվել կարագով և կստացվի զարմանալի համեղ նախուտեստ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Անչափ համեղ մսով պիրոգ

Խնդրում ենք Գնահատեք