Աղացած մսով համեղ ջեռեփուկի այս բաղադրատոմսը փորձարկելուց հետո դուք նույնպես երկար ժամանակ չեք ծախսի կոտլետներ ձևավորելու և տապակելու վրա, քանի որ այսպես ուտեստն ավելի արագ է ու համեղ:
Համեղ կոտլետներ պատրաստելու ամենադյուրին եղանակը ձեզ նույնպես անպայման դուր կգա: Ուտեստը շատ հագեցնող է ստացվում, եթե այն եփում են կարտոֆիլով, ապա մեկի փոխարեն ստանում եք երկու ուտեստ:

Աղացած մսով համեղ ջեռեփուկ. Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.
_աղացած միս 500 գ
_սոխ 2 հատ
_սխտոր 3 պճեղ
_կարտոֆիլ 4 հատ
_լոլիկ 2 հատ
_աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
_համեմունքներ, կանաչիներ՝ ըստ ճաշակի
_մայոնեզ 100 գ
_թթվասեր 100 գ
_պանիր 150 գ


Աղացած մսով համեղ ջեռեփուկ. Պատրաստման եղանակը
_Սոխը մանր կտրատել, ճզմել սխտորը և խառնել աղացած մսին:
_Աղ, պղպեղ անել և ավելացնել ձեր սիրած համեմունքները:
_Վերցնել բարձր կողմերով հրակայուն կաղապար, յուղել բուսական յուղով:
_Աղացած միսը տարածել ներքևի մասում, հարթեցնել այն:
_Խառնել մայոնեզն ու թթվասերը, քսել աղացած մսի վրա:
_Օղակներով կտրատած սոխը տարածել քսուքի վրա, վրան դնել կարտոֆիլի բարակ կտորների շերտ, աղ և պղպեղ անել:
_Կտրել լոլիկները շերտերով և շարել վերևում:
_Կրկին քսել մայոնեզ-թթվասեր սոուսով:
_Վերևում շաղ տալ քերած պանիր: Ծածկել փայլաթիթեղով և դնել ջեռոցը:
_Թխել 220 աստիճանում մոտ 40 րոպե:

Մատուցելիս բաժանել կտորներով, վրան ցանել թարմ կանաչիներ:
Շատ համեղ է ստացվում, եթե ուտեստի հետ մատուցում եք սոուսներ, աղցաններ:
Աղացած մսով համեղ ջեռեփուկը պատրաստ է:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Ամենաարագ և համեղ ընթրիքը







