Շատ ախորժելի և հագեցնող Աղացած Մսով նավակներ մատուցեք բանջարեղենային աղցանով և ձվի ու պանրի միջուկով:
Սա պարզապես հիանալի ընթրիք է, որով կարող եք հյուրասիրել ձեր հյուրերին:

Աղացած Մսով նավակներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_ կարտոֆիլ 3 հատ
_ աղացած միս 400 գ
_ ձու 1 հատ
_ սոխ 1 հատ
_ սխտոր 1 պճեղ
_ աղ, պղպեղ, համեմունքներ
_ պանիր 80 գ
_ ձու 4 հատ
_ 1 փոքր այսբերգ կաղամբ
_ կարմիր սոխ 0,5 հատ
_ քաղցր պղպեղ 1 հատ
_ լոլիկ 2-3 հատ
_ ձիթապտուղ՝ ըստ ճաշակի
_ մանանեխի հատիկներ
_ կիտրոնի հյութ
_ բուսական յուղ
_ համեմունքներ
_ կանաչիներ

Աղացած Մսով նավակներ. Պատրաստման եղանակը
_ Քերել կարտոֆիլը խոշոր քերիչով, ավելորդ օսլայից ազատվելու համար մի քանի անգամ ողողել սառը ջրով և քամել զանգվածը։
_ Աղացած միսը խառնել կարտոֆիլի զանգվածի, քերած սոխի ու սխտորի, ձվի հետ։ Աղ և պղպեղ անել, ավելացնել համեմունքներ ըստ ճաշակի:
_ Լավ խառնել և 30 րոպեով դնել սառնարանում։
_ Զանգվածը բաժանել 4 մասի և յուրաքանչյուրով ձվաձև կոտլետ անել, դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա:
_ Կոտլետների վրա միջուկի համար խորշեր անել։ Թխել 180 աստիճանով մոտ 15 րոպե։
_ Այդ ընթացքում կաղամբը մանր և բարակ կտրատել, խառնել բարակ սոխի կես օղակների, քաղցր պղպեղի ձողիկների, ձիթապտղի շերտերի, կանաչիների, լոլիկի կտորների, մանանեխի հատիկների, աղի, պղպեղի և համեմունքների հետ։ Վերջում ցողեք բուսական յուղով։
_ Մսային փոսիկների մեջ լցնել քերած պանիրը, ապա կոտրել ձուն և թխել ջեռոցում՝ մինչև ձվերը պատրաստ լինեն։

Մատուցեք նավակները բանջարեղենային աղցանով։ Նման տաք ուտեստի բույրը կլցնի ողջ տունը: Փորձեք այն ձվի փոխարեն պատրաստել տարբեր միջուկներով և մատուցել տարբեր աղցանների հետ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տնական կոտլետներով չիզբուրգեր







