Աղացած մսով ուտեստ. Պարզ և շատ համեղ ճաշ

Աղացած մսով ուտեստ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Աղացած մսով ուտեստ հնդկաձավարով և բանջարեղենով հագեցած ընթրիք, որը հիանալի տարբերակ է ընտանեկան ճաշի համար:

Աղացած մսով ուտեստ

Աղացած մսով ուտեստ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Աղացած միս 600 գր

_Համեմի սերմ 1 թեյի գդալ

_Աղ 1 թեյի գդալ

_Պղպեղ 1 թեյի գդալ

_Համեմ, մաղադանոս կամ սամիթ՝ ըստ ճաշակի

_Ձու 1 հատ

_Ալյուր 1 ճաշի գդալ

_Սոխ 1 հատ

_Հնդկաձավար 300 գր

Սոուսը պատրաստելու համար

_Սոխ 1 հատ

_Գազար 1 հատ

_Քաղցր պղպեղի կեսը

_Կարտոֆիլ 2 հատ

_Կանաչ լոբի 100 — 200 գր

_Լոլիկ 1 հատ

_Աղ պղպեղ՝ ըստ ճաշակի

_Տոմատի մածուկ կամ սոուս 100 մլ

_Ջուր 100 մլ

Աղացած մսով ուտեստ

Աղացած մսով ուտեստ

Աղացած մսով ուտեստ. Պատրաստման եղանակը

_Աղացած միսը համեմել աղով և համեմունքներով, կանաչիներով, ձվով և ալյուրով, հունցել։

_Ավելացնել մանր կտրատած սոխը և խառնել։

_Հնդկաձավարը խաշել։

_Սոխը կտրատել բարակ կիսաօղակներով, գազարն ու քաղցր պղպեղը՝ խորանարդիկներով։

_Կարտոֆիլն ու լոլիկը ևս կտրատել խորանարդներով։

_Աղացած մսով կոլոլակներ կազմել։

_Տապակի մեջ մի կտոր կարագով կոլոլակները տապակել մինչև ոսկե դարչնագույնը:

_Առանձին տապակի մեջ սոխը տապակել մինչև կիսաթափանցիկ դառնալը, ավելացնել գազարն ու քաղցր պղպեղը, եփել մի քանի րոպե, ավելացնել կանաչ լոբին, կարտոֆիլը, լոլիկը և եփել 4 րոպե։

_Վրան դնել կոլոլակները, աղը և պղպեղը, ավելացնել տարբեր համեմունքներ և լցնել լոլիկի հյութը կամ մածուկը, լցնել ջուրը և եփել կափարիչով ծածկված՝ մոտ 30 րոպե։

Աղացած մսով ուտեստ

Աղացած մսով ուտեստ

Օղակի մեջ լցնել եփած հնդկաձավարը, վրան դնել կոլոլակները, մեջտեղում՝ բանջարեղենը։ Օղակը հանել ու ընթրիքի գեղեցիկ ուտեստը, մատուցման ափսեով դնել սեղանին:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կոլոլակով բրնձով փլավ

Խնդրում ենք Գնահատեք