Աղացած մսով ջեռեփուկ. Նրբահամ, հյութալի ուտեստ հավաքույթների ժամանակ
Յուրաքանչյուր ոք պետք է փորձի այս հրաշալի, աղացած մսով ուտեստը:
Աղացած միսն ու սունկը պանրի հետ համատեղելով` կստանաք համեղ և բուրավետ ջեռոցում տապակված ուտեստ:

Содержание
Աղացած մսով ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչները
- Աղացած միս 600 գ
- Շամպինիոն 250 գ
- Ձու 1 հատ
- Սոխ 2 հատ
- Թթվասեր 2 ճաշի գդալ
- Պանիր 80 գ
- Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
- Կանաչիներ՝ ըստ ճաշակի


Աղացած մսով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը
- Կարելի է վերցնել ցանկացած աղացած միս ձեր ճաշակով և խառնել ձվի և մանր կտրատած սոխով:
- Աղ ու պղպեղ անել, ավելացնել ձեր նախընտրած համեմունքները և հունցել:
- Կտել շամպինիոնները միջին կտորներով:
- Մյուս սոխը կտրել բարակ կիսաօղակներով:
- Տապակել սոխը բուսական յուղով, եփել կիսով չափ և ավելացնել սունկը, խառնել և տապակել մինչև հեղուկի գոլորշիացումը:
- Սոխով և սնկով զանգվածին ավելացնել թթվասերը և եփել 3 րոպե:
- Ջեռոցի տապակը յուղել բուսական յուղով, աղացած մսի գնդիկները դնել և մեջտեղում փոսիկ անել:
- Դնել սնկով լցոնը փոսիկի մեջ:
- Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և եփել 30 րոպե:
- Հանել տապակը ջեռոցից, յուրաքանչյուր լցոնած կոլոլակի վրա ցանել քերած պանիր և թխել ևս 10 րոպե:


Աղացած մսով ջեռեփուկը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Աշխարհի ամենաարագ և համեղ ընթրիքը







