Աղացած մսով ջեռեփուկ. Կարիք չկա կոտլետներ պատրաստել դրա փոխարեն համեղ ուտեստը թխում ենք ջեռոցում

Աղացած մսով ջեռեփուկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Աղացած մսով ջեռեփուկ պատրաստելը թվում է շատ բարդ պրոցես, բայց իրականում ամեն ինչ անսպասելիության աստիճան հեշտ է:

Սա շատ համեղ ուտեստ է, որը կարելի է մատուցել թե տոնական, թե առօրյա ընթրիքի ժամանակ: Սկզբունքորեն, գեղեցիկ ձևավորմամբ այս ուտեստը կարելի է վստահորեն մատուցել հյուրասիրության ժամանակ, ուստի ուշադրություն դարձրեք այս պարզ բաղադրատոմսին:

Աղացած մսով ջեռեփուկ

Աղացած մսով ջեռեփուկ. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները

— աղացած հավի կամ ցանկացած միս ըստ ճաշակի 500 գ

— ծաղկակաղամբ 500 գ

— սոխ 2 հատ

— սխտոր 3 պճեղ

— ձու 1 հատ

— թթվասեր 2 ճաշի գդալ

— աղ, պղպեղ և կանաչիներ ըստ ճաշակի

Աղացած մսով ջեռեփուկ

Աղացած մսով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը

_ Սոխը մանր կտրատել, ըստ ճաշակի ցանկացած կանաչի կտրատել, ավելացնել աղացած մսին, աղ և պղպեղ անել, ավելացնել ձեր սիրած համեմունքները, ձուն, քերել սխտորը մանր քերիչով, խառնել։

_ Ծաղկակաղամբը բաժանել ծաղկաբույլերի, եփում աղ արած ջրի մեջ 5 — 7 րոպե։

_ Հովացնել, մանրացնել բլենդերով կամ մսաղացով, կարող եք ուղղակի դանակով մանր կտրատել։

_ Կաղամբը խառնել աղացած մսի հետ և զանգվածը հարել մինչև ամբողջովին համասեռ լինի։

_ Ձևամանը յուղել բուսայուղով և ընդհանուր զանգվածը լցնել վրան կամ կոտլետներ պատրաստել ու շարել յուղած տապակի վրա։

_ Վրան քսել թթվասերի շերտ (2 ճաշի գդալ) և թխել 40 — 45 րոպե 180 աստիճան տաքացված ջեռոցում։

_ Եթե ​​ամբողջական զանգված եք թխել, ապա պետք է կտրատել քառակուսիներով, վրան ցանել մանր կտրատած կանաչ սոխ և մատուցել։

Աղացած մսով ջեռեփուկ

Սխտոր, կանաչիներ և համեմունքներ ավելացրեք ձեր ցանկությամբ, ազատ եղեք փորձարկելիս, այս ուտեստը միշտ համեղ է ստացվում:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Քուֆթա պատրաստելու 2 տարբերակ

Խնդրում ենք Գնահատեք