Աղացած մսով ռուլետ. Գեղեցիկ, պարզ, համեղ ուտեստ

Աղացած մսով ռուլետ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Աղացած մսով ռուլետ պատրաստեք, այն մատչելի է, բայց շատ համեղ:

Այս Նոր տարին ոչ մեկն էլ տոնական տրամադրությամբ չի դիմավորելու, այնպես, որ պետք է պատրաստել համեղ ու հասարակ ուտեստներ: Աշխատեք ոչ թե քանակի, այլ ուտեստների որակի վրա:

Զգուշորեն ընտրեք, թե ինչն է զարդարելու ձեր սեղանը: Մեր ընտանիքում սիրում են կոտլետները, այնպես, որ որոշեցի պատրաստել մսով ռուլետ: Բաղադրիչները գրեթե նույնն են, բայց մատուցումն ավելի հետաքրքիր է:

Պատրաստման համար կարող եք օգտագործել ցանկացած աղացած միս: Ես նախընտրում եմ տավարի և խոզի մսի խառնուրդ: Նրանց համար, ովքեր հետևում են կազմվածքին, խորհուրդ եմ տալիս հավի կամ հնդկահավի միս վերցնել: Ի դեպ, կոշտ պանիրը կարող եք փոխարինել մոցարելայով ՝ ուտեստի համն էլ ավելի հարստացնելու համար:

Աղացած մսով ռուլետ

Աղացած մսով ռուլետ. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Աղացած խոզի միս 500 գ

_Կարտոֆիլ 3 հատ

_Սոխ 1 հատ

_Ձու 2 հատ

_Կոշտ պանիր 200 գ

_Մաղադանոս՝ ըստ ճաշակի

_Աղ՝ ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած) ՝ ըստ ճաշակի

_Ռեհան՝ ըստ ճաշակի

Աղացած մսով ռուլետ

Աղացած մսով ռուլետ. Պատրաստման եղանակը

_Կտրատել սոխը, քերել և ճզմել կարտոֆիլն ավելորդ հեղուկից: Այս բաղադրիչները խառնել աղացած մսին, ավելացնել աղ, պղպեղ և ռեհան, հարել ձվերը և լավ խառնել:

_Պանիրը քերել խոշոր քերիչով և մանրացնել մաղադանոսը:

_Աղացած մսով ռուլետի պատրաստման համար յուղաթղթի վրա տարածել աղացած միսը համաչափ շերտով, ապա լցնել պանիրը և կանաչիները: Զգուշորեն ոլորել և փաթաթել փայլաթիթեղի մեջ:

_Թխել մսով ռուլետը 1 ժամ 180 ° C տաքացած ջեռոցում:

Աղացած մսով ռուլետ

Թե տաք և սառը վիճակում այս աղացած մսով ռուլետն աննկարագրելի համեղ է: Մատուցելուց առաջ ուտետսը կտրել մասերի և զարդարել ըստ ցանկության: Համաձայնեք, որ ռուլետը շատ ավելի հետաքրքիր է թվում, քան սովորական կոտլետները:

Աղացած մսով ռուլետը պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Համեղ ռուլետ

Խնդրում ենք Գնահատեք