Աղացած մսով սմբուկ. Ամառային ուտելիք

Աղացած մսով սմբուկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Աղացած մսով սմբուկ. Ամառային ուտելիք

Սմբուկը մեր ընտանիքում սիրված բանջարեղեններից մեկն է: Դրանով պատրաստում ենք զարմանալի ուտեստներ, լցոնված նավակներ և նախուտեստներ: Այսօր ես ուզում եմ ձեզ հետ կիսվել մի անսովոր բաղադրատոմսով, որով թավայի մեջ պատրաստում ենք աղացած մսով սմբուկ:

Ուտեստը շատ բարդ է թվում, բայց շուտով կիմանաք, որ այն նման չէ ձեզ ծանոթ ցանկացած այլ ուտեստի: Այն առանձնահատուկ դարձնողը ոչ թե բաղադրիչների ցանկն է, այլ յուրահատուկ մատուցումը: Միսն ու բանջարեղենը համի ու տեսքի յուրահատկությունը կապահովեն, իսկ տոմատի սոուսը, որի մեջ ուտեստը պատրաստվելու է՝ դրան գույն և բույր է հաղորդելու:

Աղացած մսով սմբուկ

Աղացած մսով սմբուկ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Աղացած տավարի միս 200 գ
  • Սոխ 1 հատ
  • Սխտոր 2 պճեղ
  • Աղ 45 գ
  • Ցորենի ալյուր 0.5 ճաշի գդալ
  • Արևածաղկի ձեթ 500 մլ
  • Սմբուկ 2 հատ
  • Ջուր 2.3 լ
  • Տոմատի մածուկ 2 ճաշի գդալ
  • Պապրիկա 0.5 թեյի գդալ
  • Ուրց 1 թեյի գդալ
  • Սև պղպեղ (աղացած) `ըստ ճաշակի

Աղացած մսով սմբուկ

Աղացած մսով սմբուկ

Աղացած մսով սմբուկ. Պատրաստման եղանակը

  1. Լվանալ սմբուկները և կտրել դրանք մեջտեղից՝ երկայնքով: Բանջարեղենի ողջ երկարությամբ անել խաչաձև, խորը անկյունագծային հատումներ:
  2. 1 ճաշի գդալ աղը լուծել 2 լիտր ջրի մեջ, սմբուկը 20 րոպե թողնել լուծույթի մեջ՝ ափսեի օգնությամբ սեղմելով ներքև:
  3. Սոխը քերել և ավելացնել աղացած մսին: Դրա վրա ճզմել սխտորը, ավելացնել 1 թեյի գդալ աղ, ուրց, պապրիկա, պղպեղ և ալյուր, լցնել 3 ճաշի գդալ արևածաղկի ձեթ և լավ խառնել
  4. Սմուկը չորացնել թղթե սրբիչներով:
  5. Դրանից հետո լցնել դրանց արանքները աղացած մսով՝ հավասարաչափ բաշխելով կտրվածքների մեջ:
  6. Արևածաղկի ձեթը տաքացնել խորը տապակի մեջ՝ ուժեղ կրակի վրա: Լցոնված բանջարեղենը դնել յուղի մեջ և 2-3 րոպե եփել յուրաքանչյուր կողմում:
  7. Սոուսի համար մի ամանի մեջ խառնել տոմատի մածուկը, 0.5 թեյի գդալ աղ և 300 մլ ջուր: Սմբուկները տեղափոխեք չոր տապակի մեջ, վրան լցնել սոուսը, ծածկել և եփել միջին կրակի վրա:
  8. Կրակը թուլացնել և եփել ևս 30 րոպե:

Աղացած մսով սմբուկ

Աղացած մսով սմբուկ

Լցոնած սմբուկը մատուցել տապակի մեջ: Ճաշատեսակը շատ յուրօրինակ տեսք ունի, և բոլորը կցանկանան փորձել այն: Հավատացեք ինձ, դրանից հետո դուք վստիպված կլինեք բոլորին տալ բաղադրատոմսը:

Աղացած մսով սմբուկը պատրաստ է

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սմբուկով աղցան

Խնդրում ենք Գնահատեք