Ես սիրում եմ համեղ ուտել ու միշտ տարբեր աղցաններ պատրաստել։ Վերջերս ընկերուհիս ինձ հյուրասիրեց տավարի մսով Աղցան Բկլիկ, որը շատ համեղ է։
Այն պարզապես հիանալի է: Իհարկե, աղցանները բոլորը յուրովի են պատրաստում, ես ձեզ կառաջարկեմ այս հրաշալի աղցանի իմ բաղադրատոմսը։ Հուսով եմ, որ ձեզ շատ դուր կգա։

Աղցան Բկլիկ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Տավարի միս 250-500 գր
_Կանաչ պահածոյացված ոլոռ՝ ըստ ճաշակի
_Սոխ 2 հատ
_Մարինացված վարունգ 2 հատ
_Ձու 2 հատ
_Կիտրոն 1 հատ
_Գազար 2 հատ
_Աղ պղպեղ՝ ըստ ճաշակի

Աղցան Բկլիկ. Պատրաստման եղանակը
_Նախապես եփել միսը: Որպեսզի այն ավելի արագ պատրաստվի՝ մանր կտրատել և ավելացնել տարբեր համեմունքներ, եփել 20 րոպե։
_Կտրատել գազարը բարակ շերտերով և տապակել միջին ջերմության վրա, մինչև ոսկե դարչնագույնը, սոխը կտրատել խորանարդներով և լցնել գազարով տապակի մեջ, մի քիչ աղ և պղպեղ անել:
_Տնական մայոնեզի համար վերցնել 2 ձու, աղ, պղպեղ անել, հարել բլենդերով և բարակ հոսքով ավելացնել արևածաղկի ձեթը։
_Մոտ 5-6 րոպե հարել մինչև թանձրանա և ավելացել մեկ կիտրոնի հյութը, ի դեպ, որպեսզի հյութն ավելի լավ քամվի, պետք է սեղանին սեղմած գլորել լիմոնը։
_Վարունգը կտրատել բարակ շերտերով։
_Միսը նույնպես բարակ շերտերով կտրատել
_Աղցանը հավաքել խորը ամանի մեջ՝ ավելացնել միսը, տապակած բանջարեղենը, վարունգը, կանաչ ոլոռը և առատորեն լցնել տնական պատրաստի մայոնեզը։

Ես սիրում եմ այս աղցանը, որպեսզի այն ունենա ախորժելի թթու համ, կարելի է ավելացնել ևս մի քիչ կիտրոնի հյութ: Աղցանը շատ հագեցնող է և համեղ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Աղցան Ֆաթուշ







