Աղցան ձմռան համար. Անփոխարինելի է նաև բորշչ պատրաստելիս

Աղցան ձմռան համար Պահածոներ

Ինձ դուր է գալիս այս Աղցան ձմռան համար պահածոյացնելու բաղադրատոմսը ոչ միայն պատրաստման պարզության, այլ նաև ունիվերսալ լինելու պատճառով:

Այն հրաշալի բանջարեղենային աղցան է ինքն իրենով կամ կարող է ծառայել որպես բորշչ եփելու հիմք։ Ազատորեն կարող եք ավելացնել նաև այլ ապուրներ պատրաստելիս՝ սոխեռածի հետ կամ՝ փոխարեն:

Աղցան ձմռան համար

Աղցան ձմռան համար. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ճակնդեղ 800 գր

_Գազար 300 գր

_Լոլիկ 600 գր

_Սոխ 150 գր

_Կաղամբ 800 գր

_Բուլղարական պղպեղ 3 հատ

_Շաքարավազ 2 ճաշի գդալ

_Աղ 1,5 ճաշի գդալ

_Քացախ 9% 2,5 ճաշի գդալ

_Բուսական յուղ 150 մլ

Աղցան ձմռան համար

Աղցան ձմռան համար

Աղցան ձմռան համար. Պատրաստման եղանակը

_Քերել գազարը և ճակնդեղը՝ խոշոր քերիչով:

_Ցանկացած ձևով կտրատել սոխը։

_Լոլիկը մանրացնել բլենդերով կամ մսաղացով։

_Քաղցր պղպեղը կտրատել խորանարդներով:

_Կաղամբը կտրատել բարակ շերտերով։

_Կաթսայի մեջ լցնել բուսական յուղը, ավելացնել սոխը, քաղցր պղպեղը, աղն ու շաքարը, լոլիկի հյութը, խառնել և հասցնել եռման աստիճանի։

_Լցնել ճակնդեղն ու գազարը, հասցնել եռման և ավելացնել կաղամբը։

_Թուլացնել կրակը, ծածկել և եփել 1 ժամ՝ երբեմն խառնելով։

_Եփելու ավարտից մի քանի րոպե առաջ լցնել քացախը, ամեն ինչ խառնել։

_Եփվելուց հետո լցնել մաքուր, ստերիլիզացված, չոր բանկաների մեջ, փակել կափարիչներով և թողնել, որ սառչի։

_Պահել պահարանում կամ նկուղում։

Աղցան ձմռան համար

Այս սոուսով բորշը շատ արագ է եփվում, իսկ եթե դրան ավելացնեք թարմ կտրատած սխտոր և չզտված բուսական յուղ, ապա հիանալի աղցան կստանաք։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Թարմ կաղամբով աղցան

Խնդրում ենք Գնահատեք