Աղցան ռուլետ. Ախորժելի տոնական համեղ ուտեստ

Աղցան ռուլետ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում համեղ տաք լավաշով աղցան ռուլետի  բաղադրատոմսը։

Այն կարելի է նախապես պատրաստել և պահել սառնարանում, իսկ մատուցելուց անմիջապես առաջ թխել ջեռոցում։ Նման նախուտեստը գեղեցիկ տեսք կունենա նույնիսկ տոնական սեղանին։

Աղցան ռուլետ

Աղցան ռուլետ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Լավաշ 1 հատ

_Ձու՝ քսելու համար 1 հատ

_Երկար բրինձ 0,5 բաժակ

_Խաշած ձու 2 հատ

_Պահածոյացված եգիպտացորեն 1 բանկա

_Եփած երշիկ 50 գր

_Կիսաապխտած երշիկ 50 գր

_Պանիր 100 գր

_Կանաչի 0,5 փունջ

_Մայոնեզ 1 ճաշի գդալ

_Սխտոր 2 պճեղ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Աղցան ռուլետ

Աղցան ռուլետ

Աղցան ռուլետ. Պատրաստման եղանակը

_Բրինձը աղ արած ջրի մեջ եփել, մինչև փափկի։ Լցնել քամոցի վրա և թողնել, որ ջուրն ամբողջությամբ քամվի և սառչի մինչև սենյակային ջերմաստիճան:

_Մաքրել և կտրատել ձվերը, եգիպտացորենի ջուրը քամել:

_Եփած ու կիսաապխտած երշիկը մանր խորանարդիկներով կտրատել։

_Կանաչիները լվանալ, չորացնել, մանր կտրատել։ Մաքրել սխտորը, մանր կտրատել:

_Խորը ամանի մեջ խառնել բրինձը, եգիպտացորենը, երշիկը, ձուն, կանաչիները, խառնել։

_Պանիրը քերել մանր քերիչով։

_Աղցանի մեջ ավելացնել պանրի կեսը, սխտորը, աղը, պղպեղը, մայոնեզը, նորից խառնել։

_Լավաշը ծալել մեջտեղից, կտրել անհավասար եզրերը: Ծալվածքը գրքի պես բացել, մնացած պանիրը շաղ տալ լավաշի ներքին մակերեսին, մյուս կեսով՝ փակել։

_Միջուկը լավաշի արտաքին մակերեսին դնել՝ չհասնելով 8-10 սմ հորիզոնական եզրերից մեկին, իսկ ուղղահայացներին՝ 2-3 սմ։

Աղցան ռուլետ

_Լավաշը դնել սիլիկոնե գորգով ջեռոցի տապակի վրա, թեթևակի գրտնակել այն:

_Հարել ձուն և քսել ամրացվող մասի ներսի եզրին և ամբողջ մակերեսին։ Կողային մասերը մի փոքր սեղմել դեպի ներս։

Աղցան ռուլետ

_Ռուլետը փաթաթել և ամբողջ մակերեսը ևս մեկ անգամ ձվով քսել։

_Ջեռոցի տապակը դնել նախապես 180°C տաքացրած ջեռոցում 8-10 րոպե։

_Տաք ռուլետը դնել տախտակի վրա և կտրատել զիգզագ դանակով։

_Ռուլետի կտորները դնել ափսեի վրա և մատուցել։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լավաշով ռուլետ լցոնված ձկով

Խնդրում ենք Գնահատեք