Ամանորյա բադ. Գեղեցիկ և ախորժելի ուտեստ

ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ձմռանը մրգերի մեջ գերակշռում են ցիտրուսային մրգերը, ուստի որպես տոնական սեղանի համար պատրաստվող Ամանորյա բադը համեմում ենք նարինջով և մանդարինով։

Ամանորյա բադ

Ամանորյա բադ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Բադ 1,8-2 կգ

_Նարինջ 3 հատ

_Մանդարին 4 հատ

_Սխտոր 6 պճեղ

_Սխտոր 1 գլուխ

_Խնկունի 3 ճյուղ

_Նարնջի կեղև 2 հատ

_Նարնջի հյութ 250 մլ

_Հավի արգանակ 125 մլ

_Ձիթայուղ՝ ըստ ճաշակի

_Աղ՝ ըստ ճաշակի

_Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Ջնարակի համար

_Շագանակագույն շաքարավազ 3/4 բաժակ

_Կարագ 1 ճաշի գդալ

_Քերած նարնջի կեղև 2 թեյի գդալ

_Նարնջի հյութ 3/4 բաժակ

Ամանորյա բադ

Ամանորյա բադ

Ամանորյա բադ. Պատրաստման եղանակը

_Ջեռոցը տաքացնել մինչև 220°C։

_Պատրաստել բադը լցոնման համար՝ մաքրել և լավ լվանալ: Կտրել պարանոցի հատվածի ավելորդ մաշկը, կտրել թևերի ծայրերը կամ փաթաթել դրանք փայլաթիթեղով:

_Օգտագործել պատառաքաղ կամ սուր դանակ՝ ոտքերի և կրծքի մաշկը ծակծկելու համար:

_Սխտորները մաքրել և մանր կտրատել, նարնջի կեղևը քերել մանր քերիչով։ Մանր կտրատել խնկունի ճյուղի կեսի տերևները։

_Հավանգի մեջ խառնել քերած կեղևի կեսը, խնկունին, սխտորի կեսը և լցնել 1 թ/գ աղը, 1/2 թ/գ սև պղպեղը:

_Ստացված բուրավետ խառնուրդով քսել բադը ներսից և դրսից։

_Կտրել 1 նարինջը և 1 մանդարինը շերտերով և լցնել խնկունի մի ճյուղի հետ՝ բադի մեջ:

_Ոտքերը կապել խոհարարական թելով։

_Արգանակը խառնել նարնջի հյութի հետ, ավելացնել մնացած սխտորն ու կեղևը։

_Մնացած նարինջները և մանդարինները կտրատել հաստ օղակներով: Սխտորի գլուխը շերտերով կտրատել։

_Տեղադրել սխտորը և ցիտրուսային մրգերը մեծ տապակի հատակին, դնել խնկունիի ճյուղերը կաղապարի մեջ։

_Բադը դնել ցիտրուսային մրգերի վրա, լցնել արգանակն ու հյութը և դնել  ջեռոցը:

_Տապակել 2 ժամ 15 րոպե, բադի վրա հյութից լցնել 15 րոպեն մեկ։

_Պատրաստել ջնարակը։ Լցնել բոլոր բաղադրիչները կաթսայի մեջ և հասցնել եռման աստիճանի՝ հաճախակի խառնելով։

_Նվազեցնել ջերմությունը և եփել մինչև թանձրանա օշարակը, դա պետք է տևի մոտ 15 րոպե:

_15 րոպե քսել ջնարակը բադի վրա, մինչև պատրաստ լինի: Կրկնել յուրաքանչյուր 5 րոպեն մեկ։

_Պատրաստի բադը հանել ջեռոցից, տեղափոխել ամանի մեջ, ծածկել փայլաթիթեղով և թողնել 10 րոպե։

_Հեղուկը դատարկել ձևամանից և խառնել ջնարակի հետ, մի փոքր եռացնել, անհրաժեշտության դեպքում ավելացնել աղ և պղպեղ։ Լցնել սոուսի  ամանի մեջ։

Ամանորյա բադ

Ամանորյա բադ

Բադը կտորներով կտրատել և մատուցել սոուսի հետ։

Ամանորյա բադը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք