Ամառային կոտլետներ. Հյութալի և համեղ. Դուք միշտ կցանկանաք պատրաստել այս փափուկ ուտեստը
Կոտլետները ոչ միայն աղացած մսից կարող են համեղ լինել: Եթե ավելացնեք ավելի շատ բանջարեղեն, մասնավորապես` դդմիկ, ապա կստանաք հյութալի, փափուկ և համեղ հավելում տարբեր կողմնակի ուտեստների հետ:

Ամառային կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ցանկացած աղացած միս 900 գ
_Դդմիկ 400 գ
_Սոխ 1 հատ
_Գազար 1 հատ
_Կարտոֆիլ 150 գ
_Սխտոր 3 պճեղ
_Ձու 1 հատ
_Աղ, պղպեղ համեմունքներ՝ ըստ ճաշակի

Ամառային կոտլետներ. Պատրաստման եղանակը
_Կարելի է աղացած միս վերցնել ըստ ձեր ցանկության կամ գնել միս և աղալ այն:
_Կարտոֆիլը, դդմիկը և գազարը քերիչով քերել և խառնել աղացած մսին:
_Աղացած միսը համեմել կտրատած սխտորով, աղով, պղպեղով, համեմունքներով, մանրացված կանաչիներով:
Հուշում. Եթե զանգվածը թույլ է ստացվում, կարող եք ավելացնել սպիտակաձավար և մի որոշ ժամանակ թողնել, որպեսզի ուռչի:
_Պետք է ձևավորել կոտլետներ, թաթախել հացի փշրանքների կամ ալյուրի մեջ և տապակել բուսական յուղով երկու կողմից՝ թույլ կրակի վրա, կափարիչով ծածկված:
_Միջին հաշվով, յուրաքանչյուր կողմում պետք է տապակել մոտ 4 -ից 5 րոպե:
_Կոտլետները լրացուցիչ շոգեխաշելու կարիք չկա, բայց կարող եք տոմատի սոուս պատրաստել թթվասերով և սխտորով և եփել 5 — 19 րոպե:

Կոտլետները հիանալի կերպով համակցվում են կարտոֆիլով ուտեստների, թարմ բանջարեղենով աղցանների հետ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Քյուֆթա պատրաստելու 2 տարբերակ







