Այսօր մենք ձեզ կներկայացնենք, թե ինչպես պատրաստել Ամբողջական Տապակած հավ:
Շատ համեղ է ստացվում՝ պարզապես հեքիաթային է!
Հավն իսկապես անհամեմատելի է ստացվում: Վաղուց այսքան համեղ թռչնամիս չեք կերել)

Ամբողջական Տապակած հավ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավ 1 հատ
_Թթվասեր 3 ճաշի գդալ
_Աղ, պապրիկա, չոր սխտոր, կարրի, պրովանսալ համեմունքներ` 1-ական թեյի գդալ
_կետչուպ 1 ճաշի գդալ
Սոուսի համար
_Համեմի փունջ
_Սխտոր 4-5 պճեղ
_Տոմատի մածուկ 3 ճաշի գդալ
_Աղ, պղպեղ` ըստ ճաշակի
_Ջուր 80 մլ
Տապակելու համար
_Բուսական յուղ 3 ճաշի գդալ
Ամբողջական Տապակած հավ. Պատրաստման եղանակը
_Կտրեք հավի ավելորդ ճարպերը և մեջտեղից կիսել կրծքի երկայնքով:
_Հետո մեջքի կողմով դնել տախտակի վրա, ոսկորները մի փոքր ներս հրելով, կարծես կոտրում եք: «Ծեծել» հավը գրտնակով՝ բառի բուն իմաստով:
_Խառնել թթվասերը, աղը, պապրիկան, չորացրած սխտորը, կարրին, պրովանսական համեմունքները: Ավելացնել կետչուպ:
_Խառնուրդը լավ տարածել հավի վրա: Թողեք 1 ժամ, թող մարինացվի:
_Պատրաստել սոուսը. Մանր կտրատել համեմը, սխտորը, ավելացնել տոմատի մածուկը և խառնել: Լցնել ջուրը, աղը և պղպեղը. սոուսը պատրաստ է:
_Թավայի մեջ լցնել բուսական յուղը, դնել կրակին: Տապակել յուրաքանչյուր կողմում 3-4 րոպե:
_Դրանից հետո հավը դնել փայլաթիթեղով ծածկված ջեռոցի տապակի վրա:
_Դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցում 40 րոպե:

Ամբողջական Տապակած հավը պատրաստ է:
Մատուցել հավը սոուսով:
Տեսանյութ
Խորոված հավի միս








