Սա Ամենահամեղ բլիթների և կարկանդակների համար խմորի լավագույն բաղադրատոմսերից մեկն է:
Խմորը ստացվում է շատ փարթամ, փափուկ, հիանալի պահում է իր ձևը, չի ծորում և համադրվում է տարբեր միջուկների հետ։

Ամենահամեղ բլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ալյուր մոտ 480 գր
_Տաք ջուր 150 մլ
_Տաք կաթ 100 մլ
_Թարմ խմորիչ 15 գ կամ չորը՝ 1,5 թեյի գդալ
_Ձու 1 հատ
_Շաքարավազ 1,5 թեյի գդալ
_Աղ 1 թեյի գդալ
_Բուսական յուղ 3 ճաշի գդալ
Միջուկը պատրաստելու համար
_Աղացած խոզի միս կամ ցանկացած միս 500 գր
_Սոխ 2-3 հատ
_Սխտոր 2 պճեղ
_Աղ, պղպեղ, կանաչիներ՝ ըստ ճաշակի
_Ջուր 50 մլ


Ամենահամեղ բլիթներ. Պատրաստման եղանակը
_Տաք կաթն ու ջուրը խառնել, լցնել շաքարավազն և խմորիչը, մի քիչ ալյուր, խառնել և թողնել 10 րոպե։
_Ալյուրը մաղել և մաս-մաս լցնել խմորի մեջ, ավելացնել բուսայուղը, աղը և հարած ձուն։
_Խմորը պետք է լինի փափուկ, մի փոքր կպչուն, այնպես որ ձեռքերին ձեթ քսեք:
_Մոտ 5 րոպե հունցել, խմորը ծածկել և թողնել 40-60 րոպե տաք տեղում։
_Միջուկի համար աղացած միսը բլենդերով հարել քերած կամ մանրացրած սոխի, սխտորի, կանաչիների, աղի, պղպեղի և համեմունքների հետ։
_Եթե զանգվածը շատ պինդ է ստացվում՝ ջուր լցնել և լավ խառնել։
_Ձեռքերը յուղել բուսայուղով և խմորը բաժանել 14 — 16 գնդիկի, ծածկել և թողնել 5 րոպե։
_Միջուկ դնելով կլոր բլիթներ ձևավորել։
_Տապակել բուսայուղով թավայի մեջ, մինչև ոսկեգույն դառնալը, կրակը պետք է թույլ լինի, որ չվառվեն և հավասարափ եփվի։

Շատ ախորժելի է և համեղ, ավելի հյութալի լինելու համար կարելի է նաև կարագ կամ արգանակ ավելացնել աղացած մսին։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կըրծ. Յուրահատուկ խմորամսային ուտեստ







