Ամենօրյա պարզ աղցան. Պատրաստվում է շատ պարզ ու արագ, շատ մատչելի մթերքներից

ամենօրյա պարզ աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Ամենօրյա պարզ աղցան. Կարելի է մատուցել տոնական սեղանին և ընտանեկան ընթրիքի համար` գեղեցիկ զարդարելով:

Աղցանի բաղադրիչները կարող են փոփոխվել ըստ ձեր խոհարարական ճաշակի: Հիմնական բաղադրիչների հետ շատ տարբեր համադրություններ կարելի է ստանալ: Մի բան հաստատ է, այս աղցանը անպայման պետք է պատրաստել և բաղադրատոմսը պահպանեք հիշողության մեջ, այնպես որ ամեն օր նույն աղցանը տարբեր եղանակներով պատրաստելով միշտ սեղանին նորույթ կունենաք:

ամենօրյա պարզ աղցան

Ամենօրյա պարզ աղցան. Անհրաժեշտ բաղադրիչներ.

_կարտոֆիլ — 3 հատ

_գազար — 2 հատ

_ձու — 5 հատ

_ճակնդեղ — 3 հատ

_սոխ — մի փունջ

_թունոս ձկան պահածո — 2 բանկա

_մայոնեզ` ըստ համտեսի

_աղ, պղպեղ` ըստ համտեսի

ամենօրյա պարզ աղցան

Ամենօրյա պարզ աղցան. Պատրաստման եղանակը քայլ առ քայլ

_Այս աղցանի համար անհրաժեշտ բաղադրիչները` կարտոֆիլը, ճակնդեղը և գազարը ջեռոցում թխելու դեպքում ավելի համեղ է ստացվում: Բայց եթե դա հնարավոր չէ, ապա կարող եք պարզապես խաշել կաթսայի մեջ:

_Պինդ խաշել ձվերը:

_Աղցանի ամանի վրա մի փոքր մայոնեզ քսել, վրան լցնել խոշոր քերիչով քերած կարտոֆիլը:

_Կարտոֆիլի վրա լցնել պյուրեի աստիճան պատառաքաղով տրորած ձկան պահածոն, վրան լցնել մանրացված սոխ եւ մայոնեզով ցանց անել:

_Աղցանի երկրորդ շերտի կենտրոնում լցնել մանր փշուրներով մանրացված դեղնուցները:

_Դեղնուցի օղակի շուրջը լցնել խոշոր քերիչով քերած սպիտակուցը:

_Հաջորդ օղակը, որ պետք է արվի սպիտակուցի շուրջ` խոշոր քերիչով քերած գազարի շերտն է:

_Ամբողջականացնելու համար աղցանի շրջանակի եզրափակող շերտը քերած ճակնդեղն է:

_Աղցանը աղ անել և զարդարել մայոնեզով:

ամենօրյա պարզ աղցան

Ամենօրյա պարզ աղցանը պատրաստ է, ստացվում է գեղեցիկ և շատ համեղ:

Բարի ախորժակ բոլորին:

Տեսանյութ

Աղցան Ցեզար

Խնդրում ենք Գնահատեք