Ամերիկյան հավ. Թռչնամսի յուրահատուկ բաղադրատոմս, որ ստացվում է համեղ և գեղեցիկ

Ամերիկյան հավ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ամերիկյան հավ. Թռչնամսի յուրահատուկ բաղադրատոմս, որ ստացվում է համեղ և գեղեցիկ

Ամերիկյան խոհանոցում հավի միսն ամենահայտնի մթերիքներից է: Տապակած, շոգեխաշած, պաքսիմատի մեջ, թե՝ խմորով: Բայց, եթե մենք խոսենք այն մասին, թե ինչպես է եփվում հավի միսը ամերիկյան ոճով, ապա խոսքը գնում է բդիկների մասին՝ հատուկ սոուսով:

Այս ուտեստը շատերը պատրաստում են այնպես, որ հնարավորինս հագեցնող լինի: Խորհուրդ ենք տալիս հավը մատուցել բրնձով կամ թեթև բանջարեղենային աղցանով:

Ամերիկյան հավ

Ամերիկյան հավ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի բդիկներ 2 կգ

_Քացախ 3 ճաշի գդալ

_Դարչին` ըստ ճաշակի

_Մանանեխ 4 ճաշի գդալ

_Ձիթապտղի յուղ 200 մլ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի

_Սխտոր 3 պճեղ

Ամերիկյան հավ

Ամերիկյան հավ

Ամերիկյան հավ. Պատրաստման եղանակը

_Բուսական յուղը (սովորաբար ձիթապտղի յուղ) հարել մանանեխի հետ, այնքան մինչև զանգվածը թանձրանա:

_Այնուհետև ավելացնել քացախ, աղ (1.5 թեյի գդալ), պղպեղ` ըստ ճաշակի, մի պտղունց դարչին և մանրացված սխտոր:

_Բդիկները դնել ջեռոցի ամանի մեջ և չորացնել սրբիչով: Մաշկը պետք է չոր լինի:

_Մարինացնել հավը և թողնել այն մի քանի ժամ, ցանկալի է՝ ամբողջ գիշեր:

_Դրանից հետո, 180 աստիճան տաքացված ջեռոցում թխել մեկ ժամ:

Ամերիկյան հավ

Ամերիկյան հավ

Դուք կարող եք հավը մատուցել անմիջապես ջեռոցի ամանով, կամ թավայով: Երբեք մի հանեք կաշին պատրաստելուց առաջ: Այն կվերածվի փխրուն կեղևի և կպահպանի մսի առավելագույն հյութեղությունը: Օգտագործեք կարագի մարինադը որպես սոուս: Ի դեպ, այն հարմար է նաև հնդկահավի կրծքամիս պատրաստելու համար:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Ռուլետ հավի կրծքամսով

Խնդրում ենք Գնահատեք