Անհավանական Համեղ Տապակած պանրով նախուտեստ․ Տապակած պանիր Սուլուգունի

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր առաջարկելու ենք տապակած պանրով նախուտեստ պատրաստել․ Տապակած պանիր Սուլուգունի։

Հիացրեք տան անդամներին խրխրթան, համեղ պանրի ձողիկներով թե որպես տաք նախուտեստ՝ թե որպես երեկոյան ֆիլմի դիտումը լրացնող սառը խրթխրթաններ։

Տապակած պանիր Սուլուգունի

Տապակած Պանիր Սուլուգունի․ Հիմնական Բաղադրիչները

  • Պանիր սուլուգունի ձողիկներ, կարելի է նաև վերցնել մոցարելլա պանիր — 400 գր․
  • Ձու — 2 հատ
  • Վարսակի փաթիլներ — 300 գր․ (Геркулес)
  • Սխտորի փոշի — 1 թ․ գդ․
  • Կծու կարմիր պղպեղ — 1 թ․ գդ․
  • Ալյուր — 200 գր․
  • Կաթ — 50 գր․
  • Ձիթայուղ

Տապակած պանրի ձողիկների պատրաստում․ Քայլ առ քայլ Տապակած պանիր Սուլուգունի

  • Այս նախուտեստը պատրաստելու համար հարկավոր է հատկապես սուլուգունի պանիր վերցնել, շուկայում առկա են հենց ձողիկների տեսքով, բայց եթե վերցնեք կլոր գլուխ սուլուգունի, կտրատեք խոշոր եռանկյունիների վերածելով և նույն սկզբունքով տապակեք, կոտլետանման կստացվեն։
  • Ձողիկների դեպքում հարկավոր է ձողիկները կիսել մեջտեղից, կարելի է նաև ըստ երկարության էլ երկու կես անել, որպեսզի ավելի բարակ ստացվեն ձողիկները, եթե այդպես ավելի շատ եք սիրում, տվյալ դեպքում մենք հաստ կթողնենք, որպեսզի ավելի արագ ստացվի
  • Նախապատրաստենք մյուս բաղադրիչները
  • Խրթխրթան կեղև կապելու համար օգտագործելու ենք վարսակի փաթիլները, որը մանրացնելու ենք հարիչի օգնությամբ, դուք կարող եք միանգամից այն փոխարինել չորացրած փշուր պաքսիմատներով

Տապակած պանիր Սուլուգունի

  • Հարիչի ամանի մեջ լցնում ենք վարսակի փաթիլները, վրան ավելացնում ենք սխտորի փոշին, կարմիր կծու պղպեղը և հարելով փոշի ենք դարձնում, լցնում հարմար խորը տարայի մեջ
  •   Ձուն լցնում ենք տարայի մեջ, վրան ավելացնում կաթը և հարում
  • Ալյուր ենք լցնում նոսր ափսեի մեջ և սկսում ենք պանրի ձողիկները ըստ հերթականության թաթախել նախ ալյուրի մեջ, թափ ենք տալիս մի լավ, որպեսզի ավելորդ ալյուրը թափվի վրայից
  • Հետո թաթախում ենք ձվի մեջ, որին հաջորդում է վարսակի փոշին
  • Որպեսզի կեղևը հաստ ստացվի ,վարսակի փոշուց հետո, նորից մտցնում ենք ձվի մեջ և վերջում վարսակի փոշով ավարտում
  • Շարում ենք տափակ հարթակի վրա և տապակելուց առաջ մոտ 15 րոպե թողնում սառցախցիկում
  • Երկու պատճառ կա՝ նախ, որ պանիրը սառի սառցախցիկում և տապակելիս նախքան կեղև կապելը շուտ չհալչի, և երկրորդ՝ որպեսզի չքանդվի կեղևը թավայի մեջ տեղափոխելիս
  • Այժմ գազօջախին դրված թավայի մեջ ձիթայուղ ենք լցնում և պանրի ձողիկները սառցախցիկից հանելուց անմիջապես հետո շարում ենք թավայի վրա

Տապակած պանիր Սուլուգունի

  • Տապակում ենք բոլոր կողմերից շարունակ խառնելով
  • Հանում ենք թավայից և մատուցում հատուկ սոուսներով
  • Եթե կցանկանաք տարբեր բաղադրատոմսերով սոուսներ պատրաստենք, ապա գրեք մեկնաբանություններ բաժնում
  • Իսկ եթե չի ստացվել պանրով նախուտեստը տաք-տաք համտեսել, հոգ չէ, այն սառը վիճակում էլ շատ համեղ է, փորձեք և համոզվեք ինքներդ

Համեղ տապակած պանրով նախուտեստ․ Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք