Աննկարագրելի համեղ թփով տոլմա․ Հայկական խոհանոցի զարդը հեշտ և արագ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Աննկարագրելի համեղ թփով տոլմա․ Հայկական խոհանոցի զարդը՝ հեշտ և արագ

Այսօր պատրաստելու և մատուցելու ենք մեր ազգային խոհանոցի զարդը՝ թփով տոլմա։

Այս շատ համեղ,  նուրբ և տոնական տաք ուտեստը յուրաքանչյուր տանտիկին իր յուրահատուկ ձևով է պատրաստում․ իսկ ես էլ այս բաղադրատոմսում առաջարկելու եմ իմ բաղադրիչների ցանկն ու պատրաստման նրբությունները։

թփով տոլմա․ Հայկական խոհանոցի զարդը

Թփով տոլմա․ Բաղադրիչներ

Խաղողի տերևներ՝ ըստ մսի քանակի․ ցանկալի է թարմ, կարելի է նաև սառցախցիկից հանել մեր նման

Տավարի փափկամիս — 750 գր․

Բրինձ — 50 գր․

Սոխ — 3 գլուխ

Սխտոր — 2 ատամ

Խառը կանաչի — 1 փունջ

Դափնու տերև

Սև հատիկավոր պղպեղ

Չորացրած ծիթրոն կամ օերգանո

Սալորի չիր կամ թարմ սալոր

Մածուն և սխտոր — որպես սոսուս

Կարագ — 100 գր․

Պատրաստման եղանակը

Հարկավոր է վերցնել տավարի փափկամիս, ցանկալի է միսը մի փոքր յուղոտ լինի, որպեսզի համեղ ստացվի տոլման։ Որոշ տանտիկիններ տոլմայի մսի հետ նաև խոզի յուղոտ միս են աղում մի փոքր

թփով տոլմա․ Հայկական խոհանոցի զարդը

Միսը աղալուց հետո հարկավոր է նաև սոխը աղալ և ավելացնել մսին

Լվանալ և ավելացնել  բրինձը

Ես մսին նաև ճզմած սխտոր եմ ավելացնում, նույնիս եթե կաղամբով եմ տոլման պատրաստելու, դուք էլ փորձեք ընդգծված համ է ստացվում

Խառը կանաչին ենք ավելացնում

Չորացրած ծիթրոնն լրացնում է կանաչիների փունջը, որը պարտադիր է, կարող եք այն փոխարինել օրեգանոյով

Աղ և սև պղպեղ ենք անում:

Մի փոքր գոլ ջուր ենք ավելացնում, մի լավ խառնում և դնում կողքի

Այժմ նախապատրաստենք խախողի տերևները՝ թուփը

Շատ համեղ է երբ օգտագործում եք թարմ քաղած խաղողի տերևներ, բայց սառեցրած տարբերակն էլ ոչնչով չի զիջում, պատրաստելուց հետո կհամոզվեք

Ինձ մոտ նույն պես սառցախցիկից հանված տերևներ են, որոնք բացում շարում ենք մաղի վրա, վրան աղ ենք ցանում և տաք ջուր լցնում

Կողքի ենք դնում մոտ կես ժամով

Արդեն ժամանակն է տոլման փաթաթելու

Կաթսայի տակ հարկավոր մի քանի տերև փռել

Խաղողի տերևի դրսի գեղեցիկ կողմը թողնում ենք ներքևում և ներսի կողմը պետք է օգտագործել

Եթե փոչիկը երկար այն հարկավոր է կտրել

Միսը գդալով դնում ենք տերևի վրա, կողքերից թուփը փակում ենք և փորձում ենք բարուրել, մատներով օգնելով միսը տեղավորելուն

Ահա այսպիսի փոքրիկ և նուրբ տոլմաներ պետք է ստացվեն, կան մարդիկ, որ ավելի բարակ և փոքր սիրում թփով տոլման, բայց այս միջին չափսը կարծում եմ իդեալական է

Շարում ենք կաթսայի տակ, երբ առաջին շերտը շարված է հարկավոր է կարագը կտրտած շարել շերտի վրա

Իմ համեղ տոլմայի գաղտնիքը նաև սալորաչիրն է, շերտերի արանքում ես նաև առանց շաքարավազի պատրաստված սալորաչիր եմ օգտագործում, սեզոնին կարելի է և թարմ սալորներ շարել՝ հաճելի թթվություն ապահովելու համար

Այսպես հաջորդաբար բոլոր շերտերը վերջացնելուց հետո,

թփով տոլմա․ Հայկական խոհանոցի զարդը

Լցնում ենք վերջում Դափնու տերև և սև հատիկավոր պղպեղ

Վրայից ես նորից ծածկում եմ տերևներով

Ափսե ենք շուռ տալիս տոլմայի վրա որպեսզի շատ չբարձրանա, չքանդվի, կոկիկ մնա /եթե իահրկե դուք գիտեք իրական պատճառը ափսե դնելու, խնդրում եմ մեկնաբանություններում գրեք/

Փակում ենք կափարիչը և դնում գազօջախին մարմանդ կրակի վրա

Պետք է եփվի մոտ 25-30 րոպե, հեռացնում ենք ափսեն համտեսում, եթե թուփը լրիվ փափկել է իսկ միսը եփվել, ապա անջատում ենք կրակը

Թփով տոլման մատուցում են սխտոր-մածունով, պարզապես սխտորը ճզմում ենք մածունի վրա, սովորաբար ես մի փոքր աղ եմ ավելացնում և լավ խառնում եմ, բայց այսօր այսպես կթողնենք

Մի փոքր լցնենք մատուցվող բրգի վրա և բոլորին հրավիրենք ճաշի,

Միայն Ամանորին չէ, որ կարելի է այս ուտեստը պատրաստել, իրականում լավ առիթ է ընտանիքին հավաքել տոլմա ուտելու և բոլորին պատմելու Համեղ Բաղադրատոմսեր ալիքի մասին, որտեղ շատ համեղ այլ բաղադրատոմսեր էլ կան։

Թփով տոլմա․ Տեսանյութ

 

Դե ինչ, բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք