Անուշաբույր կարտոֆիլ. Թեթև, մատչելի և համեղ ընթրիք

Անուշաբույր կարտոֆիլ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Անուշաբույր կարտոֆիլ. Թեթև, մատչելի և համեղ ընթրիք

Անուշահամ և փափուկ կարկանդակներ թավայի մեջ՝ բուրավետ և հետաքրքիր յոգուրտի սոուսով: Այս ուտեստը իդեալական է ընթրիքի համար կամ թեկուզ պիկնիկի գնալիս, քանի որ կարող եք ձեզ հետ վերցնել ճանապարհի համար:

Անուշաբույր կարտոֆիլ

Անուշաբույր կարտոֆիլ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարտոֆիլ 3 հատ

_Աղ և պղպեղ` ըստ ճաշակի

_Չեդեր պանիր 100 գ

_Կանաչի՝ ըստ ճաշակի

Յոգուրտով խմոր պատրաստելու համար հարկավոր է

_Ձու 2 հատ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Յոգուրտ 2 ճաշի գդալ

_Ալյուր 4 ճաշի գդալ

Սոուս  պատրաստելու համար հարկավոր է

_Կեֆիր 3 ճաշի գդալ

_Մայոնեզ 3 ճաշի գդալ

_Աղ, կարմիր պղպեղ, սամիթ՝ ըստ ճաշակի

_Անանուխ 0,5 թեյի գդալ

_Բուսական յուղ 2 ճաշի գդալ

Անուշաբույր կարտոֆիլ

Անուշաբույր կարտոֆիլ

Անուշաբույր կարտոֆիլ. Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլը եփել աղ արած ջրի մեջ, քամել, տրորել, պյուրե պատրաստել:

_Ավելացնել պղպեղ և քերած պանիր, կարտոֆիլի համեմունքներ՝ ըստ ճաշակի, մանր կտրատած կանաչիներ:

_Այժմ զանգվածից կարկանդակներ ձևավորել:

_Ձվերը հարիչով հարել և խառնել յոգուրտին:

Հուշում. Յոգուրտը փոխարինվում է կաթով, մայոնեզով կամ թթվասերով:

_Լցնել ալյուրը և լավ խառնելով՝ միատարր խմոր ստանալ:

_Կարկանդակները թաթախել խմորի մեջ և տապակել բուսական յուղով:

_Տապակել երկու կողմից՝ մինչև ոսկե դարչնագույն դառնա:

_Սոուսի համար խառնել բոլոր մթերքները՝ մինչև համասեռ լինի և մատուցել կարտոֆիլով կարկանդակների հետ:

Անուշաբույր կարտոֆիլ

Անուշաբույր կարտոֆիլ

Ստացվում են փափուկ և հագեցնող կարկանդակներ:

Սոուսին կարող եք ավելացնել սխտոր, կծու պղպեղ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ընտիր պեռաշկի կարտոֆիլով

Խնդրում ենք Գնահատեք