Անուշաբույր հաց՝ լոլիկի համով. Ալյուրի և լոլիկի հետաքրքիր համադրությամբ այս խորտիկին ձեր ճաշակով կարող եք ավելացնել տարբեր անուշաբույր կանաչիներ և համեմունքներ:
Խորտիկը ստացվում է շատ համեղ և լավ է համադրվում տոնական սեղանի մյուս ուտեստների հետ:

Անուշաբույր հաց՝ լոլիկի համով. Անհրաժեշտ բաղադրիչները
_Լոլիկ 3 հատ
_Չոր խմորիչ 0,5 թեյի գդալ
_Ալյուր 300 գ
_Կանաչ սոխ՝ ըստ ճաշակի
_Սերուցքային պանիր 220 գր


Անուշաբույր հաց՝ լոլիկի համով. Պատրաստման եղանակը
_Լոլիկը մանրացնել խյուսի նման և խառնել խմորիչի հետ:
_Լցնել մաղած ալյուրը և խառնել, հունցել մինչև փափուկ խմոր ստացվի, ծածկել տարան և թողնել տաք տեղում 30 րոպե:
_Խմորը հունցել, ծածկել և թողնել ևս 30 րոպե:
_Ալյուրը ցանել սեղանին և խմորի բարակ շերտ բացել:
_Մանրացված կանաչ սոխը խառնել սերուցքային պանրի հետ:
_Պանրային զանգվածը հավասարաչափ տարածել խմորի վրա և ոլորել ռուլետի նման:
_Ոլորած խմորը բաժանել մասերի, դրանք դնել գոլորշու վրա դրվող ցանցկեն ամանի մեջ, որը պետք է ծածկել յուղաթղթով: Դնել կտորները՝ կտրվածքը վերև:
_Շոգեխաշել 15 րոպե:
_Այժմ տապակել կարագով երկու կողմերից մինչ ոսկե դարչնագույնը:


Նման բուրավետ և քնքուշ փափլիկ խորտիկներ են ստացվում, որոնք մատուցվում են տարբեր սուսների, աղցանների, խորովածի, կոտլետների հետ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Խինկալի







