Աղի, պանրային միջուկով օրիգինալ կարկանդակ Աչման անսովոր ու շատ համեղ ուտեստ է, որի համար պետք է խմորը մի փոքր եփել։

Աչմա. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ջուր 50 մլ
_Ձու 6 հատ
_Աղ 2 պտղունց
_Ալյուր 650 գր
Միջուկը պատրաստելու համար
_Ֆետա պանիր 300 գր
_Մոցարելլա 300 գր
_Կոշտ պանիր 300 գր
_Հալած կարագ 150 գր


Աչմա. Պատրաստման եղանակը
_Ձվերը աղով հարել մինչև հարթվի և ավելացնել մաղած ալյուրը, հունցել փափուկ խմոր։
_Ծածկել այն և թողնել 10 րոպե։
_Բաժանել 8 մասի և բարակ շերտեր գրտնակել։
_Յուրաքանչյուրը գցել եռման ջրի մեջ և եփել 1 րոպե։
_Տաք խմորը 1 րոպեով դնել սառը ջրի մեջ, հանել ու փռել սեղանին։
_Վերցնել 35 x 20 սմ չափսի ձևաման և խմորի մեկ շերտ դնել։
_Վրան քսել հալած կարագ, ծածկել խմորի երկրորդ շերտով։
_Նորից կարագ քսել և դնել խմորի երրորդ շերտը, որը նույնպես պետք է քսել կարագով։
_Խմորի վրա շաղ տալ քերած բրինզա ու մոցարելլա։
_Վրան դնել խմորի շերտը և յուղել, նորից խմոր, կարագ, միջուկ և խմորի շերտ։
_Կարկանդակը կտրատել մասերով և շերտերի վրա քսել կարագ։
_Թխել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանով՝ մոտ 30 րոպե։


Այսպիսի նուրբ կարկանդակը ձեզ անպայման դուր կգա՝ բուրավետ միջուկը ձգվում է, իսկ քնքուշ խմորի շերտերը՝ փափուկ են։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Խաչապուրի թավայի մեջ







