Ապխտած աղցան. Հագեցնող, թեթև և տոնական ուտեստ

Ապխտած աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Առաջարկում ենք պատրաստել հագեցնող և համեղ ապխտած աղցան, որը արագ է ստացվում և հարմար է մատուցել տոնական օրերին:

Ապխտած աղցան

Ապխտած աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Առանց կորիզների ձիթապտուղ 100 գր

_Կարմիր սոխ 2 հատ

_Խոզապուխտ՝ ըստ ճաշակի

_Կիսաապխտած երշիկ 200 գր

_Արևածաղկի ձեթ 1 ճաշի գդալ

_Ապխտած երշիկ 200 գր

_Կարտոֆիլ 4 հատ

_Աղ՝ ըստ ճաշակի

Ապխտած աղցան

Ապխտած աղցան. Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլը լավ լվանալ, եփել կեղևով, մինչև փափկի: Թողնել մի փոքր սառչի, մաքրել, մանր կտրատել և լցնել ամանի մեջ։

_Ավելացնել 4-5 ճաշի գդալ ձիթապտղի աղաջրից, խառնել, ծածկել թաղանթով և թողնել 10 րոպե, տաք տեղում։

_Մաքրել սոխը, կտրատել կիսաօղակներով, ձիթապտուղը և երշիկները կտրատել շրջանակներով, խոզապուխտը՝ բարակ շերտերով։

_Տաքացնել տապակը և տապակել խոզապուխտը: Ծակոտկեն գդալով դնել թղթե սրբիչներով ծածկված առանձին ամանի մեջ։

_Նույն թավայի մեջ տապակել սոխը 3 րոպե։ Ավելացնել երշիկները, տտապակել ուժեղ կրակի վրա՝ անընդհատ խառնելով՝ ևս 2 րոպե։

_Լցնել կարտոֆիլով ամանի մեջ, ավելացնել ձիթապտուղը։ Անհրաժեշտության դեպքում աղ անել, խառնել, վրան ցանել սև պղպեղ: Համեմել արևածաղկի ձեթով։

Ապխտած աղցան

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարտոֆիլով աղցան

Խնդրում ենք Գնահատեք