Ապխտած թևիկներ. Դուք չեք պատկերացնի, թե որքան համեղ է այն ստացվում

Ապխտած թևիկներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Համացանցում հանդիպած այս բաղադրատոմսով պատրաստել եմ ապխտած թևիկներ:

Սկզբում ես կասկածներ ունեի, որ սա անհեթեթություն է, բայց այն միևնույն է, այնքան հետաքրքիր թվաց, որ չկարողացա դիմադրել և փորձեցի:

Արդյունքը բոլորին դուր եկավ: Դրանից հետո ես էլի պատրաստեցի այս թևիկերից ու դրանք միշտ սեղանից առաջինն են անհետանում:

Դուք էլ փորձեք, հաստատ շատ համեղ է ստացվում:

Ապխտած թևիկներ

Ապխտած թևիկներ. Բաղադրությունը

_Հավի թևեր 1,5 կգ

_3 ճաշի գդալ մեծ տերևներով թեյ

_1 լիտրից մի քիչ ավելի եռման ջուր

_Աղ՝ ըստ ճաշակի

_Համեմունքներ՝ ըստ ճաշակի

Ապխտած թևիկներ

Ապխտած թևիկներ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Վերցնել 3 լիտրանոց կաթսա, մեջը լցնել թեյը, համեմունքները և աղը, լցնել եռացրած ջուրը, խառնել և ծածկել:

_Թող թեյը թրմվի: Հիմա պարզապես մատով ստուգեք, այն պետք է լինի հարմարավետ, ոչ շատ տաք, բայց պետք չէ թողնել, որ մարինադն ամբողջովին սառչի:

_Այժմ ժամանակն է թևերը լցնելլ թեյի մարինադի մեջ, խառնել և թողնել 2-3 ժամ: Եթե ​​ցանկանում եք, կարող եք թողնել ողջ գիշեր, այդ դեպքում անպայման սառնարանի մեջ դրեք, երբ մարինադը սառչի:

_Թևիկները շարել անմիջապես յուղված տապակի մեջ, հեռացնել վրայից թեյի տերևները, աղ ցանել ըստ ճաշակի:

_Դնել ջեռոցը 200 աստիճանում կամ եփել գրիլի վրա:

Ապխտած թևիկներ

Ապխտած թևիկները պատրաստ են:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

ԽՈՐՈՎԱԾ Հավի Կրծքամիս տնային պայմաններում

Խնդրում ենք Գնահատեք