Առանց մսի Կոտլետներ. Համեղ ու դյուրամարս բանջարեղենային ուտեստը դուր կգա իր թեթևությամբ   

Առանց մսի Կոտլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Առանց մսի Կոտլետներ կարող եք պատրաստել շատ մատչելի բաղադրիչներից: Դրանք շատ դյուրամարս են ու կարող են համադրվել տարբեր խավարտների հետ:

Շատերն են սիրում բանջարեղենային կոտլետներ։ Առաջարկում ենք փորձել ծաղկակաղամբի կոտլետներ պատրաստել։

Առանց մսի Կոտլետներ

Առանց մսի Կոտլետներ. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները

— սոխ 1 հատ

— ծաղկակաղամբ 600 — 700 գ

— ձու 1 հատ

— սխտոր 2-3 պճեղ

— սամիթ 1 փունջ

— պաքսիմատ 30 գ

— աղ, պղպեղ և այլ համեմունքներ ըստ ճաշակի

— ձիթապտղի ձեթ

Ծաղկակաղամբը պանրով

Առանց մսի Կոտլետներ. Պատրաստման եղանակը

_ Սոխը կտրատել փոքր խորանարդիկներով, սխտորը մանր կտրատել կամ անցկացնել մամլիչով, սամիթը կտրատել։

_ Քերել կոշտ պանիրը միջին քերիչով, կարող եք ավելացնել նույնիսկ ավելի շատ, քան բաղադրատոմսում, այդպես ավելի համեղ կստացվի։

_ Ծաղկակաղամբը կտրատել կտորներով (ծաղկաբույլերով) և եռման ջրի մեջ խաշել 2-3 րոպե։

_ Կաղամբը հանել ջրից, մի փոքր հովացնել ու բլենդերի մեջ մանրացնել կամ պատառաքաղով տրորել։

_ Կաղամբի զանգվածը հարել ձվի, աղի և պղպեղի հետ՝ ըստ ճաշակի, բահիկով խառնել մինչև հարթվի։

_ Ավելացնել սոխն ու պանիրը, սամիթը, սխտորը և խառնել զանգվածը։ Լցնել չորահացի փշրանքները:

_ Լավ խառնել զանգվածը, դրանից կոտլետներ կազմել։

_ Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և վրան շարել կոտլետները, որոնց վրա պետք է քսել հարած ձու։

_ Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել 30-40 րոպե։

Առանց մսի Կոտլետներ

Որքան շատ պինդ պանիր դնեք, այնքան ավելի համեղ կլինեն ձեր կոտլետները։ Կարող եք նաև ավելացնել սխտորի քանակը, եթե կծու կոտլետներ եք սիրում։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դդմիկով կոտլետներ

Խնդրում ենք Գնահատեք