Ավելուկով Ապուր․ Գերօգտակար և Գերհամեղ ուտեստ Հայկական խոհանոցից

ԱՊՈՒՐՆԵՐ

Այսօր պատրաստելու ենք Ավելուկով Ապուր․ Գերօգտակար և Գերհամեղ ուտեստ Հայկական խոհանոցից։ Հիանալի տաք ուտեստ ձմեռային այս օրերի համար, նաև հրաշալի միջոց  լյարդի հիվանդությունների և մարսողության խանգարման դեպքերում։

Ավելուկով Ապուր․ Գերօգտակար և Գերհամեղ ուտեստ Հայկական խոհանոցից

Ավելուկով Ապուր Բաղադրիչներ

Ավելուկի տերևներ — 500 գր․

Կարտոֆիլ — 3-4 հատ

Սոխ — 2- 3 հատ

Կարագ — 40 գր․ + ձիթայուղ

Հաճար կամ բլղուր — 100 գր․

Ոսպ — 100 գր․

Լոբի — 100 գր․

Ալյուր — 1-2 ճաշի գդալ

Աղ

Ավելուկով տաք ուտեստի Պատրաստման հետաքրքիր տարբերակ

Ավելուկը լվանալուց հյուսելուց մի քանի օր չորացնելուց հետո պահվել է սառցախցիկում, այժմ այն կկտրատենք մանր կտորների և եռման ջրով կթրջենք

Մոտ կես ժամ հետո ջրքամենք և ևս մի քանի անգամ եռման ջրով ցողենք

Կարելի է նաև լվանալուց հետո խաշել մի փոքր, բայց ես սովորաբար այսպես եմ անում

Ընդհանուր առմամբ պատրաստման այս տարբերակը կարող է և էապես տարբերվել ձեր սովորական տարբերակից, բայց հավատացեք այս բաղադրիչներով շատ համեղ է ստացվում

2-3 գլուխ սոխ հնարավորինս մանր կտրատենք լցնենք այն թավայի մեջ պետք է առանձին սոխառած անենք

Կարագ կդնենք, կարելի է և մի փոքր ձիթայուղ ավելացնել, այդպես ավելի համեղ է ստացվում

Կսկսենք տապակել, իսկ այդ ընթացքում կկտրատենք մյուս բաղադրիչները

Կարտոֆիլը կտրատում ենք և լցնում արդեն այն կաթսայի մեջ, որի մեջ պատրաստելու ենք ապուրը

Վրան ավելացնում ենք մոտ 100 գրամ լվացած հաճար կամ բլղուր

Նույն չափ ոսպ

Ավելուկով Ապուր․ Գերօգտակար և Գերհամեղ ուտեստ Հայկական խոհանոցից

Եվ նույն չափ էլ նախապես թրջած լոբի ենք ավելացնում

Օրինակ տատիկս միայն բլղուրով էր բավարարվում, բայց այս առատությունը հատիկավորների պայմանավորված է հնարավորինս շատ սպիտակուցներով ապուրը հագեցնելու միտմամբ

Ավելացնում ենք ջրքամված ավելուկը

1 թեյի գդալ աղ կլցնենք

Եռման ջուր կավելացնենք, որպեսզի ամբողջությամբ ծածկի զանգվածը և այժմ դնենք կրակին

Մինչ այն կեռա մենք արդեն սոխառածին կավելացնենք մեկ լիքը գդալ ալյուր, որպեսզի ապուրը հնարավորինս թանձր լինի

Մոտ 20 րոպե ապուրը եռալուց հետո, վրան կավելացնենք սոխառածը և մի քանի րոպեից կանջատենք

Բույրը խենթացնող է, իսկ հայկական խոհանոցի այս մարգարիտը չսիրելը դա ուղղակի նշանակում է զրկել սեփական քիմքին ազգային յուրահատուկ կոլորիտային համը վայելելուց

Մատուցելուց առաջ ափսեի մեջ սխտոր ենք ճզմում և ավելացնում մանրացրած պոպոկ

Սննդարար, համեղ, օգտակար, հեշտ և արագ։

Ավելուկով Ապուր Պատրաստման Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք