Արագ խաչապուրի. Համեղ ու հագեցնող նախաճաշ

Արագ խաչապուրի ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այսօր ցույց կտամ, թե ինչպես պատրաստել համեղ և արագ խաչապուրի թավայի մեջ։ Այս բաղադրատոմսով դեռ տատիկս էր պատրաստւմ:  Երբ նրան հանգստյան օրերին հյուր էինք գնում, առավոտյան արթնանում էինք այս համեղ նախաճաշի բույրից:

Այժմ ես եմ պատրաստում սա թեյի համար:

Արագ խաչապուրի

Արագ խաչապուրի. Անհրաժեշտ բաղադրիչներ

_ ալյուր — 250 գ

_ ձու — 1 հատ

_ թթվասեր 20% — 200 գ

_ աղ — 0,5 թեյի գդալ

_ բուսական յուղ — 2 ճաշի գդալ

_ կարագ — 50 գ

_ պանիր  — 200 գ

_ կաթնաշոռ — 200 գ

_ կանաչի — ըստ ցանկության

Արագ խաչապուրի Արագ խաչապուրի

Արագ խաչապուրի. Պատրաստման եղանակը

_ Մաղած ալյուրին ավելացնել աղ, բուսական յուղ, թթվասեր և ձվի սպիտակուցը։ Խմորը հունցել, ծածկել թաղանթով և մի կողմ թողնել 30 րոպե։

_ Կաթնաշոռը պատառաքաղով մանրացնել, պանիրը քերել, լցնել ամանի մեջ, ավելացնել ձվի դեղնուցը, հալեցրած կարագն ու մանր կտրատած կանաչին, խառնել։

_ 30 րոպեն անցնելուց հետո խմորը բաժանել 6 մասի և յուրաքանչյուրը գրտնակել բլիթի նման։

_ Միջուկը դնել կենտրոնում, խմորը հավաքել եզրերից մինչև մեջտեղը՝ մատներով ամուր սեղմելով։ Շրջել մյուս կողմի վրա և նորից գրտնակել 4 մմ հաստությամբ:

_ Ստացվում է բլիթ՝ ներսում միջուկով։ Տապակել լավ տաքացրած չոր տապակի մեջ, մինչև ոսկե դարչնագույնը ցածր կրակի վրա:

_ Այնուհետև շրջել բլիթը և ծածկել կափարիչով: Տապակել մյուս կողմից, մինչև պատրաստ լինի:

_ Վերջում խաչապուրիներին կարագ քսել և մատուցել։

Արագ խաչապուրի

Պանրով շատ համեղ բլիթներ են ստացվում, խորհուրդ եմ տալիս պատրաստել։
Սիրու՞մ եք տնական խաչապուրի։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խաչապուրի թավայի մեջ

Խնդրում ենք Գնահատեք