Արագ կարկանդակներ. 15 րոպեում ստացվող եթերային և թեթև կարկանդակներ

Արագ կարկանդակներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Արագ կարկանդակներ պատրաստենք, դրանց խմորը բազմակողմանի է, պլաստիկ և փափուկ, լավ համադրվում է տարբեր միջուկների հետ։

Բրինձով ու մսով ախորժելի ու հագեցնող միջուկ է ստացվում։

Արագ կարկանդակներ

Արագ կարկանդակներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Տաք ջուր 250 գր

_Չոր խմորիչ 10 գր

_Աղ 1 թեյի գդալ

_Շաքարավազ 1 ճաշի գդալ

_Ալյուր 800 գր

_Բուսական յուղ 3 ճաշի գդալ

_Աղացած միս 700 գր

_Սոխ 1 հատ

_Եփած բրինձ 450 գր

Կարկանդակների խմոր

Արագ կարկանդակներ. Պատրաստման եղանակը

_Սոխը մանր կտրատել և տապակել բուսայուղի մեջ։ Ապա ավելացնել աղացած միսը և զանգվածը խառնել, տապակել մինչև եփվի։

_Եփած բրինձը խառնել աղացած մսի հետ, ավելացնել կանաչիներ, համեմունքներ՝ ըստ ճաշակի։

_Տաք ջրի մեջ ավելացնել շաքարավազն ու խմորիչը և հարել։

_Լցնել մաղած ալյուրը։

_Լցնել բուսայուղը և եռման ջուրը, զանգվածը նախ բահիկով խառնել, իսկ հետո, երբ տաքանա, ձեռքերով հունցել։

_Խմորը ծածկել և թողնել 15 րոպե։

_Միջուկով կարկանդակներ ձևավորել և երկու կողմից բուսայուղով տապակել,, մինչև ոսկե դարչնագույնը։

_Ձեթը շատ լցրեք, որպեսզի խմորը բոլոր կողմերից լավ թխվի։

_Դնել նախ թղթե սրբիչների վրա, որ յուղը ներծծվի, այնուհետև ափսեի վրա:

Կարկանդակների խմոր

Փափուկ ու եթերային, համեղ կարկանդակներն աղացած մսով և բրնձով դասական միջուկով պատրաստ են:

Բարի ախոորժակ:

Տեսանյութ

Ընտիր Պեռաշկի

Խնդրում ենք Գնահատեք