Արագ կարկանդակ լավաշով, սնկով և հավով. Անչափ դյուրամարս ուտեստ

Արագ կարկանդակ լավաշով, սնկով և հավով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Արագ կարկանդակ լավաշով, սնկով և հավով. Անչափ դյուրամարս ուտեստ

Այս բաղադրատոմսն իսկապես օգնեց ինձ, երբ հարազատների ժամանմանը մեկ ժամ էր մնացել, իսկ տաք ուտեստ չկար: Լավաշով կարկանդակը՝ սնկով և հավով ստացվում է աներևակայելի անուշաբույր, հագեցնող և համեղ: Ի դեպ, նույնիսկ տոնական սեղանի վրա այս հյուրասիրությունը արժանավայել տեսք կունենա:

Լավաշով կարկանդակը հաճախ անվանում են նաև «Ա Լյա Ժյուլյեն», քանի որ համը մի փոքր նման է  ֆրանսիական ուտեստին: Դա իհարկե սնկերի, սերուցքային սոուսի և պանրի շնորհիվ է:

Ես կիսվում եմ ձեզ հետ այս փորձված բաղադրատոմսով:

Արագ կարկանդակ լավաշով, սնկով և հավով

Արագ կարկանդակ լավաշով, սնկով և հավով. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Լավաշ 1 հատ
  • Շամպինիոն 400 գ
  • Հավի փափկամիս 400 գ
  • Սոխ 1 հատ
  • Սերուցք 300 մլ
  • Բրինձ 80 գ
  • Կոշտ պանիր 150 գ
  • Լոլիկ 1 հատ
  • Ցորենի ալյուր 2 ճաշի գդալ
  • Ձու 2 հատ
  • Արևածաղկի ձեթ՝ ըստ ճաշակի
  • Սխտորի փոշի՝ ըստ ճաշակի
  • Աղ՝ ըստ ճաշակի
  • Ռեհան՝ ըստ ճաշակի

Արագ կարկանդակ լավաշով, սնկով և հավով

Արագ կարկանդակ լավաշով, սնկով և հավով. Պատրաստման եղանակը

  1. Եփել բրինձը: Տապակի մեջ տաքացնել բուսական յուղը և մանրացնել սոխը: Ավելացնել փոքր խորանարդներով կտրատված հավի փափկամիսը, իսկ հետո՝ կտրատած սունկը:
  2. Տապակել բաղադրիչները և դրանց վրա լցնել 100 մլ սերուցք, աղ, ցանել ռեհանով և խառնել: Մթերքի եփվելուց հետո խաշած բրինձը դրան ավելացնել և խառնել:
  3. Մնացած սերուցքին հետ խառնել ալյուր, ձվերը, աղ, սխտորի փոշի և ռեհան:
  4. Ջեռոցի տապակը յուղել, մեջը դնել լավաշի մի կտոր, վրան լցնել հավի և սնկի միջուկ, վրան ցանել քերած պանիր:
  5. Կրկնել շերտերն այս հերթականությամբ, քանի դեռ չեք սպառել բաղադրիչները: Լավաշի վերջին շերտի վրա դնել լոլիկի կտորներ և ծածկել սերուցքային սոուսով: Վրան ցանել քերած պանիր:
  6. 30 րոպեով տապակը դնել ջեռոցում 180 °C ջերմաստիճանում:

Արագ կարկանդակ լավաշով, սնկով և հավով

Արագ կարկանդակը լավաշով, սնկով և հավով պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լավաշով ռուլետ

Խնդրում ենք Գնահատեք