Արագ նախաճաշ. Հագեցնող ուտեստ լավաշով

Արագ նախաճաշ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Արագ նախաճաշ, ճաշ կամ ընթրիք. Մսային ուտեստ լավաշով, ախորժելի և հագեցնող։

Կարող եք շատ տարբեր միջուկներով պատրաստել, օրինակ՝ սնկով, խաշած հավի մսով, պանրով, աղած կաթնաշոռով և կանաչիներով։

Արագ նախաճաշ

Արագ նախաճաշ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Աղացած միս 200 գր

_Սոխ 1 հատ

_Աղ, պղպեղ, կանաչիներ՝ ըստ ճաշակի

_Լավաշ 1 հատ

_Ձու 1 հատ

_Կաթ 200 մլ

_Ալյուր 1 բաժակ

Արագ նախաճաշ

Արագ նախաճաշ

Արագ նախաճաշ. Պատրաստման եղանակը

_Սոխը կտրատել փոքր խորանարդներով:

_Աղացած միսը համեմել աղով և պղպեղով, տապակել 3-4 րոպե բուսայուղի մեջ, ավելացնել սոխը և տապակել, մինչև փափկի։

_Կարելի է նաև ավելացնել տարբեր համեմունքներ, սխտոր ըստ ճաշակի, կանաչիներ։

_Լավաշի վրա աղացած միսը հավասար շերտով քսել, ռուլետաձև փաթաթել և կտորներով կտրատել։

_Խմորի համար ձուն խառնել կաթի, ալյուրի, աղի և պղպեղի հետ, խառնել։

_Զանգվածը պետք է բավականաչափ թանձր լինի, ուստի ավելացնել ալյուրը, եթե ջրիկ է խմորը:

_Յուրաքանչյուր կտոր թաթախել խմորի մեջ և դնել բուսայուղով տաքացրած տապակի մեջ։

_Տապակել մինչև ոսկե դարչնագույնը՝ երկու կողմից:

Արագ նախաճաշ

Արագ նախաճաշ

Նախաճաշին թեյի համար մատուցել համեղ կարկանդակները, լանչին՝ թթվասերով, իսկ ընթրիքին՝ տարբեր կծու սոուսներով։

Կարող եք պատրաստել առանց խմորի, պարզապես թաթախել հարած ձվի և ալյուրի մեջ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ծույլ լազանյա լավաշով

Խնդրում ենք Գնահատեք