Արագ նախաճաշ. Համեղ, պարզ և մատչելի ուտեստ

Արագ նախաճաշ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Առաջարկում ենք համեղ և արագ նախաճաշի հետաքրքիր բաղադրատոմս, որը պատրաստվում է ձեռքի տակ եղած մթերքներից։

Ցանկության դեպքում ավելացրեք այլ մթերքներ, համեմունքներ ու կանաչիներ:

Արագ նախաճաշ

Արագ նախաճաշ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 1 հատ

_Մածուն 100 մլ

_Ալյուր 3 ճաշի գդալ

_Սոդա մի պտղունց

_Աղ՝ ըստ ճաշակի

_Բուսական յուղ 1 ճաշի գդալ

_Նրբերշիկ 3 հատ

_Պանիր 100 գր

Արագ նախաճաշ

Արագ նախաճաշ

Արագ նախաճաշ. Պատրաստման եղանակը

_Նրբերշիկը կարելի է փոխարինել երշիկեղենով, ապխտած նրբերշիկով և այլն։

_Նրբերշիկները օղակաձև կտրել։

_Խմորի համար սենյակային ջերմաստիճանի մածունը խառնել ձվի, ալյուրի, աղի և սոդայի հետ, լավ հարել։

_Սամիթը և ցանկացած այլ կանաչի մանր կտրատել և խառնել խմորի հետ։

_Տապակի հատակը և կողքերը յուղել բուսայուղով։

_Երշիկեղենը շերտով շարել ու լցնել խմորը։

_Ծածկել կափարիչով և տապակել մարմանդ կրակի վրա՝ մոտ 4-5 րոպե:

_Քերել պանիրը քերիչով, ցանկացած պանիր կարելի է օգտագործել ըստ ճաշակի։

Արագ նախաճաշ

_Հարթ ափսեի օգնությամբ շրջել ուտեստը, վրան ցանել քերած պանիրը և տապակել կափարիչով ծածկված ևս 3-4 րոպե, մինչև պանիրը հալվի։

Ստացվում է ահա այսպիսի ախորժելի նախաճաշ, որը պատրաստվում է շատ արագ, ընդամենը 15 րոպեում։

Արագ նախաճաշ

Արագ նախաճաշ

Երշիկեղենի հետ կարելի է դնել քաղցր պղպեղի, լոլիկի կտորներ, որոնցից պետք է նախ թեյի գդալով հանել ամբողջ հյութալի միջուկը, որպեսզի թավայի մեջ շատ հեղուկ չմնա։ Սունկը նույնպես հարմար է, փորձեք:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ նախաճաշ

Խնդրում ենք Գնահատեք