Արագ ուտեստ. Ընդամենը 2 բաղադրիչ և համեղ նախաճաշը պատրաստ է րոպեների ընթացքում

Արագ ուտեստ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Արագ ուտեստ. Ընդամենը 2 բաղադրիչ և համեղ նախաճաշը պատրաստ է րոպեների ընթացքում

Տապակի մեջ համեղ բանջարեղենով ուտեստը արագ և հեշտ նախաճաշ, ճաշ կամ ընթրիք է: Ճաշատեսակը կլինի հյութալի, փափուկ և համեղ, կատարյալ է մսային խորտիկների, կոտլետների, հավի բդիկների և քաբաբների հետ:

Արագ ուտեստ

Արագ ուտեստ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդմիկ 2 հատ

_Լոլիկ 2 հատ

_Սոխ 1 հատ

_Գազար1 հատ

_Կանաչիներ, աղ, պղպեղ, սխտոր՝ ըստ ճաշակի

Դդմիկով քսուք

Արագ ուտեստ. Պատրաստման եղանակը

_Ավելի լավ է ընտրել երիտասարդ դդմիկ, որպեսզի միջուկը սերմերով չլինի: Վերցնել  հյութալի և մսոտ, հասած լոլիկ:

_Դդմիկը կտրատել խորանարդներով, աղ անել և թողնել 10 րոպե:

_Կտրել լոլիկը շերտերով:

_Սոխը կտրատել, քերել գազարը խոշոր քերիչով:

_Ձեր նախընտրած կանաչին մանր կտրատել:

_Սխտորը կտրատել դանակով:

_Սոխը և գազարը տապակել կափարիչով ծածկված թավայի մեջ, մոտ 10 րոպե:

_Ավելացնել դդմիկը, խառնել և եփել 15 րոպե՝ կափարիչով ծածկված:

_Ավելացնել լոլիկը, աղ ու պղպեղ անել և խառնել:

_Վերջում սխտորը և կանաչիները լցնել, խառնել և եփել 5 րոպե:

Արագ ուտեստ

Ես մատուցում եմ այս տաք բանջարեղենային ուտեստը տարբեր կողմնակի ուտեստներով: Ցանկության դեպքում կարող եք նախուտեստը դարձնել ավելի կծու` ավելացնելով մանր կտրատած կծու պղպեղ կամ աղացած պղպեղի խառնուրդ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Արագ նախաճաշ 2 րոպեում

Խնդրում ենք Գնահատեք