Արագ ջեռեփուկ. Բաղադրատոմս նրանց համար, ովքեր պատրաստելու ժամանակ չունեն

Արագ ջեռեփուկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Արագ ջեռեփուկ. Բաղադրատոմս նրանց համար, ովքեր պատրաստելու ժամանակ չունեն
Այս պարզ բաղադրատոմսը նրանց համար է, ովքեր ճաշ պատրաստելու ժամանակ չունեն,բայց շատ են սիրում համեղ ուտեստներով հաճույք պատճառել ընտանիքի անդամներին:

Սա իսկական գտածո է այդ տանտիկինների համար: Ստացվում է պարզապես աստվածային համով, անուշահոտ և տաք հավի միս՝ եփված անչափ համեղ սոուսով:

Արագ ջեռեփուկ

Արագ ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Հավի կրծքամիս
  • Սոխ
  • Ձու 2 հատ
  • Թթվասեր կամ սերուցք 200 մլ
  • Օրեգանո
  • Աղ եւ պղպեղ
  • Ցանկացած համեմունքներ ձեր ճաշակով
  • Լոլիկ 1 հատ
  • Թարմ մաղադանոս` զարդարման համար

Արագ ջեռեփուկ

Արագ ջեռեփուկ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Հավի կրծքամիսը կտրատել մանր խորանարդիկներով: Երկու ձու կոտրել առանձին ամանի մեջ, աղ, պղպեղ անել, ավելացնել օրեգանո և ամեն ինչ մանրակրկիտ խառնել:
  2. Այնուհետև ավելացնել թթվասեր կամ սերուցք, կրկին խառնել ամեն ինչ, մինչեւ հարթ զանգված ստացվի:
  3. Կտրեք լոլիկը շրջանակներով, մանր կտրատել սոխը: Ջեռոցի ձևամանը յուղել բուսական յուղով, ներքևում լցնել մանրացված հավը, աղ և պղպեղ՝  ըստ համտեսի:
  4. Ավելացնել սոխը, լցնել սերուցքի և համեմունքների խառնուրդը, թեթև խառնել, շարել լոլիկը վերևի մասում և նախապես տաքացված 180 աստիճանով ջեռոցում դնել 45-50 րոպեով: Պատրաստելուց հետո զարդարեք մաղադանոսով:

Արագ ջեռեփուկ

Արագ ջեռեփուկը պատրաստ է: Ստացվում է շատ պայծառ, հարուստ և հագեցնող ուտեստ, որը պարզ և հեշտ է պատրաստվում:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք