Արտասովոր կոտլետ. Զարմանահրաշ համով ու փափուկ ուտեստ

Արտասովոր կոտլետ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Արտասովոր կոտլետ. Զարմանահրաշ համով ու փափուկ ուտեստ

Այս բաղադրատոմսով հավի կրծքամիսը շատ փափուկ է ստացվում և հաճախ կարելի է եփել` առանց ձանձրանալու:

Այն շատ համեղ է և տաք և սառը ժամանակ:

Արտասովոր կոտլետ

Արտասովոր կոտլետ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Հավի կրծքամիս՝ 0,5 կգ
  • Ձու 3 հատ
  • Աղ, պապրիկա՝ ըստ ճաշակի
  • Սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի
  • Օսլա՝ 2 թեյի գդալ

Արտասովոր կոտլետ

Արտասովոր կոտլետ

Արտասովոր կոտլետ. Պատրաստման եղանակը

  1. Հավի կրծքամիսը լավ լվանալ և կտրել միջին չափի կտորներով: Պետք է միսը լավ ծեծել երկու կողմերից:
  2. Հուշում. Միանգամից մի քանի կտոր դրեք խոհարարական տախտակի վրա, ծածկեք խոհանոցային թաղանթով և ծեծեք միսը: Այս կերպ կարող եք խնայել ժամանակը և չծեծել յուրաքանչյուր կտորն առանձին:
  3. Դեղնուցներն առանձնացնել սպիտակուցներից, մսին ավելացնել միայն դեղնուցները, ավելացնել աղը, պղպեղն ու օսլան:
  4. Խառնել և թողնել հանգստանա 10 րոպե:
  5. Հարել սպիտակուցներն առանձին ամանի մեջ՝ հարիչով, մինչ պինդ բեզեի նման դառնան: Սպիտակուցները հարելուց առաջ մի փոքր աղ անել:
  6. Հիմա կարելի է արդեն տապակել կոտլետները: Դրա համար տաքացնել տապակը և ավելացնել յուղ:
  7. Մսի կտորները պետք է թաթախվեն սպիտակուցների մեջ և դրվեն տաք թավայի մեջ:
  8. Ավելի լավ է միսը տապակել միջին կրակով: Երբ այն երկու կողմից կարմրի, կարող եք վերցնել կրակից:
  9. Կոտլետները պատրաստ կլինեն, երբ ոսկեգույն կեղև կունենան:

Արտասովոր կոտլետ

Արտասովոր կոտլետ

Կոտլետները կարելի է մատուցել ցանկացած կողմնակի ուտեստով: Հյութեղ, արագ և համեղ այս կերակուրը ոչ ոքի անտարբեր չի թողնի:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խորոված հավի կրծքամիս տնային պայմաններում

Խնդրում ենք Գնահատեք