Բանջարեղենային բլիթներ. Անուշահամ, թեթև ուտեստ

Բանջարեղենային բլիթներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Բանջարեղենային բլիթներ. Անուշահամ, թեթև ուտեստ

Բանջարեղենով բլիթները փափուկ են և քիմքը շոյող, հատկապես, եթե ավելացնում եք շատ համեմունքներ, անուշաբույր կանաչիներ և սխտոր:

Բանջարեղենային բլիթներ

Բանջարեղենային բլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդմիկ 2 հատ

_Գազար 2 հատ

_Ձու 2 հատ

_Սոխ կես հատ

_Սխտոր, կանաչիներ՝ ըստ ճաշակի

_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Ալյուր 100 գ

_Փխրեցուցիչ 8 գ

Ճակնդեղով դդմիկ

Բանջարեղենային բլիթներ

Բանջարեղենային բլիթներ. Պատրաստման եղանակը

_Գազարը քերել միջին քերիչով, դդմիկը քերել խոշորով:

_Աղ անել դդմիկը և որոշ ժամանակ թողնել այնպես, որ  հյութը դուրս գա:

_Մանր կտրատել սոխը և մի քանի րոպեով լցնել եռման ջրի մեջ, որպեսզի  դառնությունը դուրս գա:

_Սոխը լցնել մաղի վրա, որ ավելորդ հեղուկը քամվի:

_Ձվերը հարիչով հարել՝ մինչև հարթվի:

_Խառնել դդմիկին գազարը, սոխը, սխտորը, կանաչիները, ձուն, աղ և պղպեղ անել, ավելացնել անուշաբույր կանաչիներ և համեմունքներ` ըստ ճաշակի:

_Ավելացնել փխրեցուցիչի հետ խառնած մաղած ալյուր:

_Այժմ զանգվածից ճաշի գդալով վերցնել փոքր քանակություն և տարածել բուսայուղով թավայի մեջ և տապակել երկու կողմից՝ մինչև ոսկե դարչնագույն դառնա:

Բանջարեղենային բլիթներ

Բլիթները մատուցում եմ թթվասերով կամ դրա հիման վրա պատրաստում եմ թարմ սոուս՝ սխտորով և քերած թարմ վարունգով և սամիթով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դդմիկով կոտլետ

Խնդրում ենք Գնահատեք