Բանջարեղենային ջեռեփուկ. Ամառային թեթև և գրավիչ ուտեստ

Բանջարեղենային ջեռեփուկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կարտոֆիլով և դդմիկով պատրաստված բանջարեղենային ջեռեփուկը պարզ, բայց շատ ախորժելի և համեղ ընթրիք է, որն օգնում է լրացնել ճաշացանկը:

Բանջարեղենային ջեռեփուկ

Բանջարեղենային ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարտոֆիլ 3 հատ մեծ պալար

_Դդմիկ 2 հատ

_Ձու 3 հատ

_Բուսական յուղ 100 մլ

_Ալյուր 1 բաժակ

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Ցանկացած պանիր կամ մոցարելլա 120 գր

_Տոմատի սոուս, մածուկ կամ կետչուպ՝ ըստ ճաշակի

_Պղպեղ, աղ, համեմունքներ, կանաչիներ՝ ըստ ճաշակի

Բանջարեղենային ջեռեփուկ

Բանջարեղենային ջեռեփուկ

Բանջարեղենային ջեռեփուկ. Պատրաստման եղանակը

_Քերել դդմիկը խոշոր քերիչով, աղ անել խառնել, թողնել 5 րոպե, լավ քամել ու տեղափոխել մեծ տարայի մեջ։

_Կարտոֆիլը ևս քերել խոշոր քերիչով, 5 րոպե թողնել սառը ջրի մեջ, լավ խառնել և օսլայի ավելցուկով ջուրը լավ քամել։

_Ըստ ճաշակի կանաչիները և սխտորը մանր կտրատել:

_Ձվերը հարել խառնիչով, ավելացնել ալյուրը, փխրեցուցիչը, աղը և համեմունքները։

_Խառնել կարտոֆիլը, դդմիկը, կանաչիները, համեմունքները, սխտորը։

_Բանջարեղենը լցնել խմորի վրա և խառնել։

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով, քսել բուսական յուղ։

_Զանգվածը լցնել տապակի մեջ, տարածել, հարթեցնել։

_Քսել տոմատի սոուս, վրան ցանել քերած պանիրը:

_Թխել 180 աստիճանով մոտ 1 ժամ։

Մատուցելիս վրան ցանել մանր կտրատած սամիթ։

Բանջարեղենային ջեռեփուկ

Այսպիսի բուրավետ, ախորժելի և շատ համեղ ջեռեփուկը ձեզ անպայման դուր կգա, հատկապես, եթե դրա համար պատրաստեք նաև թթվասերով կամ մայոնեզով սոուս։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լցոնած սմբուկ

Խնդրում ենք Գնահատեք