Բանջարեղենային ռագու սնկով. Թեթև ու հագեցնող կերակուր

Բանջարեղենային ռագու սնկով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Բանջարեղենային ռագու սնկով. Թեթև ու հագեցնող կերակուր

Ռագուի պատրաստումն իսկական արվեստ է: Դրա տեսակները այնքան շատ են, որ բոլորը կարող են ընտրել իրենց ճաշակին համեմատ: Ոմանք մի քանի ժամ եփում են բանջարեղենն ու միսը ջեռոցում կամ վառարանի վրա: Մյուսները նախընտրում են ավելի արագ ճանապարհներ:

Սնկով բանջարեղենը շատ արագ է եփվում, իսկ արդյունքն ուղղակի հիանալի է, այն աներևակայելի հագեցնող է ստացվում: Դուք կարող եք արևածաղկի ձեթը փոխարինել սովորական ջրով կամ բանջարեղենի արգանակով: Կարտոֆիլը կլինի պակաս խրթխրթան, բայց նույնքան համեղ:

Մի անհանգստացեք, որ ռագուն կայրվի: Բանջարեղենն ու սունկը բավարար քանակությամբ հյութ կտան: Դրան շնորհիվ կերակրատեսակն անչափ բուրավետ կդառնա: Փորձեք, և չեք փոշմանի:

Բանջարեղենային ռագու սնկով

Բանջարեղենային ռագու սնկով. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Կարտոֆիլ 3 հատ
  • Սոխ 1 հատ
  • Բուլղարական պղպեղ 1 հատ
  • Դդմիկ 1 հատ
  • Շամպինիոն 220 գ
  • Սխտորի փոշի 0,5 թեյի գդալ
  • Չաման 0,5 թեյի գդալ
  • Կարմիր պղպեղ (աղացած)՝ 0,5 թեյի գդալ
  • Արևածաղկի ձեթ 2-3 ճաշի գդալլ
  • Աղ `ըստ ճաշակի
  • Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի

Բանջարեղենային ռագու սնկով

Բանջարեղենային ռագու սնկով

Բանջարեղենային ռագու սնկով. Պատրաստման եղանակը

  1. Տաքացնել արևածաղկի ձեթը մեծ թավայում: Կարտոֆիլը կտրել խորանարդներով և լցնել դրա մեջ:
  2. Խառնել կարտոֆիլը, մինչև կտորներն ամբողջությամբ պատվեն յուղով: Ծածկել կափարիչով և եփել մինչև փափկի, մոտ 10 րոպե:
  3. Կտրել մնացած բանջարեղենը և սնկերը փոքր կտորներով, լցնել կարտոֆիլի վրա:
  4. Ավելացնել համեմունքները և եփել ևս 5-10 րոպե, մինչև բանջարեղենը փափկի:

Բանջարեղենային ռագու սնկով

Բանջարեղենով ռագուն մատուցել տաք վիճակում, զարդարել կանաչիներով: Անուշահոտ ուտեստը հպարտությամբ կտեղավորվի ճաշի սեղանի վրա: Համտեսողները նույնիսկ չեն նկատի մսի պակասը:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Օջախուրի խոզի մսով և կարտոֆիլով ժառկո

Խնդրում ենք Գնահատեք