Բանջարեղենով ձվածեղ. Հագեցնող, համեղ, էներգետիկ նախաճաշ
Օրը սկսեք համեղ նախաճաշով: Բոլորը գիտեն, որ այն պետք է լինի օգտակար և սննդարար: Եվ եկեք չմոռանանք այս խոսքերը. «Նախաճաշը կերեք ինքներդ, ճաշը կիսեք ընկերոջ հետ, ընթրիքը նվիրեք թշնամուն»:
Առավոտյան ձեզ համար պատրաստեք այսպիսի ձվածեղ, և ձեր օրը կսկսվի լավագույն ձևով:
Содержание

Բանջարեղենով ձվածեղ. Անհրաժեշտ բաղադրիչներ
- Ձու — 3 հատ
- Լոլիկ — 1 հատ
- Սմբուկ — 1 հատ
- Բուլղարական պղպեղ — 1 հատ
- Սոխ -կես գլուխ
- Բուսական յուղ
- Աղ, պղպեղ
- Մաղադանոս, համեմ, ռեհան

Բանջարեղենով ձվածեղ. Պատրաստման եղանակը
- Առաջին քայլը բանջարեղենի պատրաստումն է: Լվանալ դրանք մանրակրկիտ, ապա կտրատել: Սմբուկը և լոլիկը կիսաօղակներով, պղպեղը և սոխը` շերտերով:
- Տաքացրած բուսական յուղի մեջ տապակել սմբուկները երկու կողմից: Սմբուկի վրա լցնել սոխ:
- Դրանից հետո ավելացնել կտրատված պղպեղը և բանջարեղենը ծածկել կափարիչով: Թող բանջարեղենը փափկի, շոգեխաշվի 3-4 րոպե:
- Բանջարեղենը փափկելուց հետո դրանց վրա ավելացնել լոլիկը: Նորից ծածկել և թողնել 4 րոպե: Լոլիկը պետք է հյութ տա: Դրանից հետո մեր բանջարեղենը պետք է աղ և պղպեղ անել:
- Ձվերը կոտրել տապակի մեջ, աղ և պղպեղ անել ըստ համտեսի: Տապակը ծածկելով կափարիչով, տապակել ձվերը, մինչև դեղնուցները պնդանան:

Բանջարեղենով ձվածեղը պատրաստ է, դրեք ափսեի վրա, ցանեք կտրատած կանաչիներ և մատուցեք:
Բարի ախորժակ և հաճելի օր:
Տեսանյութ
Համեղ ձվածեղ







