Բանջարեղենով նախուտեստը կծու և բուրավետ, հիանալի հավելում է հիմնական ուտեստներին:
Ես հաճախ եմ պատրաստում խնջույքների, պիկնիկների գնալիս և խորովածի հետ մատուցելու համար: Շատ համեղ է և՛ տաք, և՛ սառը վիճակում։

Բանջարեղենով նախուտեստ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Դդմիկ 300 գր
_Սմբուկ 400 գր
_Քաղցր պղպեղ 1 հատ
_Սոխ 1 հատ
_Գազար 1 հատ
Սոուսի համար
_Տոնկացու սոուս 3 ճաշի գդալ
_Սոյայի սոուս 3 ճաշի գդալ
_Կիտրոնի հյութ 1 թեյի գդալ
_Մեղր 1 թեյի գդալ
_Բուսական յուղ 2 ճաշի գդալ


Բանջարեղենով նախուտեստ. Պատրաստման եղանակը
_Լվանալ բանջարեղենը և կտրատել խորանարդներով, կամ շերտերով։
_Նախ սոխն ու գազարը տապակել բուսայուղի մեջ, մինչև փափկի։
_Ավելացնել մնացած բանջարեղենը, խառնել։
_Ծածկել կափարիչով և եփել թույլ կրակի վրա, մոտ 20 րոպե։
_Տարայի մեջ խառնել սոուսի բոլոր բաղադրիչները և լցնել բանջարեղենի վրա, խառնել և եփել մինչև թանձրանա, երբ զանգվածը թեթևակի կարամելացվի՝ թավան վերցնել կրակից։

Մատուցել տաք կամ սառը վիճակում և որպես սառը նախուտեստ դնել սեղանին այլ ուտեստների հետ։
Բանջարեղենն ուղղակի հրաշալի է, կծու, կարելի է ավելացնել մի քիչ սխտոր ու շատ կանաչի։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Յուրահատուկ սմբուկով ուտեստ







