Բանջարեղենով ջեռեփուկ. Ընթրիքի համեղ տարբերակ հավի թևիկներով

Բանջարեղենով ջեռեփուկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Բանջարեղենով ջեռեփուկը հավի թևիկներով ընթրիքի հիանալի տարբերակ է։

Ամեն ինչ պատրաստվում է պարզ և արագ, բոլոր մթերքները մատչելի են:

Բանջարեղենով ջեռեփուկ

Բանջարեղենով ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարտոֆիլ 1 կգ

_Դդմիկ 1 հատ

_Բուլղարական պղպեղ 2 հատ

_Հավի թևիկներ կամ այլ փոքր կտորներ1 կգ

_Լոլիկ 2 հատ

_Սխտոր ըստ ճաշակի

_Թթվասեր 4 ճաշի գդալ

_Աղ, պղպեղ, համեմունքներ, կանաչիներ՝ ըստ ճաշակի

Բանջարեղենով ջեռեփուկ

Բանջարեղենով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը

_Թևիկները կտրել կտորներով։

_Կարտոֆիլը կտրատել կտորներով, դդմիկը՝ խորանարդներով։

_Միսը, կարտոֆիլը և դդմիկը խառնել, ավելացնել քաղցր պղպեղի խորանարդները։

_Սխտորը մանր կտրատել և ավելացնել ընդհանուր զանգվածին։

_Զանգվածի մեջ լցնել աղը, պղպեղը, համեմունքները, անուշաբույր կանաչիների խառնուրդը, ավելացնել թթվասերը, թողնել 10 րոպե։

_Խառնել և ավելացնել լոլիկի խորանարդիկները։

_Լցնել ջեռոցի տոպրակի մեջ և դնել տապակի վրա։

_Թխել ջեռոցում 180 աստիճանով՝ մոտ 40-50 րոպե։

_Մատուցելիս ցանել կանաչիներ և մատուցել թարմ բանջարեղենով աղցանի հետ։

Բանջարեղենով ջեռեփուկ

Շատ համեղ և հյութալի մսով խառը բանջարեղեն, կատարյալ է ճաշի, ընթրիքի և խնջույքի համար:

Եթե ​​սիրում եք սերուցքային համ, ապա թթվասերի փոխարեն կարող եք ավելացնել թանձր սերուցք, որն էլ ավելի բուրավետ և ախորժելի կդարձնի ջեռեփուկը։ Մի մոռացեք ավելացնել քաղցր պապրիկա, ռեհան և համեմ, որոնք իրենց նոտաներն են հաղորդում և՛ մսին, և՛ բանջարեղենին։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարտոֆիլը ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք