Անուշաբույր մսային ուտեստ բասման միավորում է ամառային բանջարեղենի և կանաչիների համերի ու բույրերի ամբողջ բազմազանությունը:
Իհարկե, իդեալական տարբերակում սա եփվում է կրակի վրա` ծանր ղազանի մեջ, բայց նույնիսկ տանը դուք կստանաք աննկարագրելի համեղ, փափուկ միս, որը թաթախված է հյութեղ բանջարեղենի և մեծ քանակությամբ աներևակայելի համեղ արգանակի մեջ:

Բասմա. Անհրաժեշտ բաղադրիչները
_Տավարի միս 1,5 կգ (կողիկներ և պարանոցի միս)
_Խոզաճարպ 70 գ
_Սոխ 700 գ
_Կարտոֆիլ 600 գ
_Գազար 200-250 գ
_Լոլիկ 200 գ (3 փոքր)
_Կաղամբ 300 գ
_Սմբուկ 200-250 գ
_Սխտոր 2-3 գլուխ
_Կծու պղպեղ 1 հատ
_Կանաչիներ մի փունջ (համեմ և ռեհան)
_Բուլղարական պղպեղ 1-2 հատ
_Աղ, սև պղպեղ` ըստ ճաշակի

Բասմա. Պատրաստման եղանակը
_Կտրել սոխը, բուլղարական պղպեղը, լոլիկը կես օղակներով, իսկ գազարը, սմբուկը՝ օղակներով:
_Մանրացնել կաղամբը, աղ անել և ձեռքերով տրորել այն, որպեսզի ավելի շատ հյութ տա:
_Հաստ պատերով կաթսայի տակի մասում շարել բարակ կտրտած խոզաճարպ: Եթե չեք ուզում խոզի ճարպ օգտագործել, կարող եք առատորեն լցնել բուսական յուղ:
_Միսը կտրել կամայական կտորներով, աղ և պղպեղ անել ըստ ճաշակի: Դասավորել ճարպի շերտի վրա:
_Հետո շարել սոխ, լոլիկ, գազար, կարտոֆիլ: Աղ եւ համեմունք անել յուրաքանչյուր շերտի:
_Ուշադրություն դարձրեք, որ կարտոֆիլը անմիջական շփման մեջ չմտնի լոլիկի հետ, քանի որ այդ դեպքում լոլիկի թթվայնությունը թույլ չի տա, որ կարտոֆիլը լավ եփվի:
_Սխտորի գլուխները լավ լվանալ, դնել բանջարեղենի մեջ: Եթե ցանկանում եք, կարող եք օգտագործել նաև կծու պղպեղ: Մի կտրատեք այն, դրեք ամբողջությամբ, հակառակ դեպքում ուտեստը շատ կծու կլինի:
_Հաջորդ շերտով շարել բուլղարական պղպեղը, կանաչին, կաղամբը:
_Վերևից ամեն ինչ ծածկել կաղամբի ամբողջական տերևներով (2-4 հատ), դրանք չեն թողնի, որ գոլորշին դուրս գա: Շրջած ամանի օգնությամբ սեղմել լցված մթերքը, վրան ծանրոց դնել:
_Կրակն արեք միջինից բարձր և սպասեք, մինչև սկսի եռալ: Կրակն իջեցնել և մարմանդ կրակի վրա եփել 1,5-2,5 ժամ:
Որքան երկար եփեք, այնքան ավելի համեղ կստացվի:

Բասման պատրաստ է:
Բարի ախորժակ:







