Համեղ բիգոս տավարի մսով և կաղամբով. Ավանդական լեհական ուտեստը դուր կգա ձեր ընտանիքին այն հյութեղ է ու շատ հագեցնող

բիգոս տավարի մսով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Համեղ բիգոս տավարի մսով և կաղամբով. Այս բաղադրատոմսով ուտեստը յուրաքանչյուր տնային տնտեսուհի կարող է յուրովի պատրաստել:

Շատ համեղ ուտեստ Բիգոսը (բիգուս) ավանդական լեհական ուտեստ է, որը պատրաստվում է  թարմ կամ թթու կաղամբից և մսից, կարելի է նաև ավելացնել ապուխտ։

Այժմ այս ուտեստի համար հսկայական քանակությամբ տարբեր բաղադրատոմսեր կան: Ինչպես բորշչի դեպքում,  բաղադրիչների փոփոխման և տարբեր հնարքների կիրառման դեպքում յուրաքանչյուր դեպքում կարելի է ստանալ տարբեր յուրահատկություններով ուտեստ:

բիգոս տավարի մսով

Համեղ բիգոս տավարի մսով և կաղամբով. Անհրաժեշտ բաղադրիչներ

— սպիտակ կաղամբ 1 հատ

— տավարի միս 400 գ

— սոխ 2 հատ

— գազար 1 հատ

— լոլիկ 2 հատ

— աղ և պղպեղ ըստ ճաշակի

— կանաչիներ

— բուսական յուղ

բիգոս տավարի մսով

Համեղ բիգոս տավարի մսով և կաղամբով. Պատրաստման եղանակը

_ Միսը լվանալ, չորացնել ու մանր կտրատել։

_ Կաթսայի մեջ տաքացնել բուսայուղը և տապակել միսը մինչև կեղևը կարմրի:

_ Սոխը կտրատել բարակ կիսօղակներով կամ խորանարդիկներով և ավելացնել մսին, խառնել և եփել զանգվածը 8 րոպե։

_ Քերել գազարը կորեական գազարի քերիչով կամ կտրատել բարակ շերտերով, լցնել զանգվածի մեջ և եփել 8 րոպե։ Ավելացնել սև պղպեղ ըստ ճաշակի։

_ Լոլիկը կտրատել խորանարդիկներով, խառնել զանգվածի հետ և եփել 5 րոպե։

_ Կաղամբը շատ մանր կտրատել, աղ անել, տրորել, ձեռքով քամել ու լցնել մսի վրա, խառնել։

_ Կաթսայի տակի կրակը մի փոքր թուլացնել, կափարիչով փակել և եփեք 1 ժամ՝ խառնելով։

_ Ավարտից 10 րոպե առաջ աղ ու պղպեղ անել ըստ ճաշակի, համտեսել, անհրաժեշտության դեպքում ավելացնել։

բիգոս տավարի մսով

Այսպիսով պատրաստ է համեղ բիգոս տավարի մսով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ4 Տոլմա

 

 

Խնդրում ենք Գնահատեք